Մենք պիտի պայքարենք՝ յանուն հայրենիքի և տղաների յիշատակի
1479
0
Յաղթանակի օրը երիտասարդ դաշնակցականները Պռոշեանի «Զօրաց» պանթէոնում յարգանքի տուրք մատուցեցին յանուն հայրենիքի անմահացած hերոսների յիշատակին և խոստացան՝ շարունակելու են քաջերի սուրբ գործը։
ՀՅԴ «Նիկոլ Աղբալեան» ուսանողական միութեան անդամ, բժիշկ Հայկազ Յարութիւնեանը, որն արցախեան 44-օրեայ պատերազմի ընթացքում ռազմադաշտում վիրաւորում է ստացել և հրաժարուելով իջնել դիրքերից՝ եղել է իր ընկերների կողքին ու մինչև վերջ շարունակել պայքարը, գիտի՝ ինչ է նշանակում հողն արիւնով պահել։ Նա, պանթէոնում շաղախելով իր ու իր ընկերների ապրածը, զգացածն ու ապագայի տեսլիներն, ասաց՝ բոլորս պիտի վառ պահենք քաջերի յիշատակը․ նրանք իրենք կեանքով մեզ փրկել են։
«Տղաները ֆիզիքապէս չկան, բայց մենք՝ իրենց ընկերները, պարտաւոր ենք նրանց նպատակների համար պայքարել ու յանուն այդ պայքարի, անշուշտ, ինքներս էլ պատրաստ ենք մեր կեանքը դնել զոհասեղանին․․․
Մենք ունենք մի սրբազան պարտք՝ շարունակել այն գործը, որի համար նրանք ընկան։ Մենք պիտի պայքարենք՝ յանուն հայրենիքի և տղաների յիշատակի», — նայելով տղաների շիրիմներին և Արարատին՝ ասաց Հայկազ Յարութիւնեանը։
Յասմիկ Բալեյեան
Մանրամասն՝ տեսանիւթում․