ՀՅԴ-ն ընտրութիւններում ՀՀ երկրորդ նախագահ Ռ. Քոչարեանի և «Վերածնուող Հայաստան» կուսակցութեան հետ հանդէս կը գայ դաշինքով

ՀՅԴ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԵՐԱԳՈՅՆ ՄԱՐՄՆԻ ՅԱՅՏԱՐԱՐՈւԹԻՒՆԸ

Մեր ինքնութեան և պետականութեան պահպանումը, երկրի անվտանգութեան ապահովումը պահանջում են ազգային ուժերի և գործիչների համախմբում ու միասնական պայքար՝ ուղղուած գործող իշխանութեանը հեռացնելուն՝ կանխելու համար ընտրութիւնների անուան տակ նրանց հնարաւոր վերարտադրութիւնը։

ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմինը, ՀՅԴ Հայաստանի կազմակերպութեան 24-րդ Գերագոյն  ժողովի կողմից տրուած լիազօրութիւնների շրջանակում, տարբեր քաղաքական ուժերի և գործիչների հետ ունեցած քննարկումների արդիւնքում անհրաժեշտ է համարել առաջիկայ խորհրդարանական հնարաւոր ընտրութիւններին մասնակցել միասնական ճակատով։

Հիմք ընդունելով ներկայ քաղաքական իրավիճակին տրուած գնահատականները, ճգնաժամը յաղթահարելու և երկիրը զարգացման հուն տեղափոխելու փորձը, ինչպէս նաև Հայաստանի ապագայի տեսլականի ընդհանրութիւնները՝ ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմինը որոշել է

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարեանի և «Վերածնուող Հայաստան» կուսակցութեան հետ հանդէս գալ դաշինքով։

Դաշինքը պատրաստակամ է ստանձնել ամբողջական պատասխանատուութիւն՝ համազգային միասնականութեամբ և համատեղ ջանքերով ձևաւորել նոր որակի իշխանութիւն, լուծել երկրի առջև ծառացած լրջագոյն մարտահրաւէրները, կասեցնել պետականութեան փլուզումը, կերտել Հայաստանի երաշխաւորուած ապագան։

ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմին

06․05․2021 թ․

 

Leave a Comment

You must be logged in to post a comment.