Բացառիկ նիւթ ՀՅԴ Գանատայի Կեդրոնական Կոմիտէի արխիւից
1557
0
«Հորիզոն»ի աւագ աշխատակից Արմինէ Մուքոյեան ՀՅԴ Գանատայի Կեդրոնական կոմիտէի արխիւէն յայտնաբերած է այս տեսանիւթը։
Արցախեան ազատամարտ.
Յայտնի ժամանակներից…
Հայաստան֊Արցախ պետականութեան, Ազգի կործանումը կանխելու համահայկական պահանջի պատմութիւնից մի դրուագ.
Հայութիւնը թև֊թիկունք, ուս ուսի տուած Դաշնակցութեան հետ կարողացան կանխել այդ կործանումը, հենց համահայկական այդ ճնշման արդիւնքում ԼՏՊն տուեց իր հրաժարականը, փրկուեց երկիրն ու ազգը…
Տեսանիւթը Հայաստանի և Արցախի համար դժուարին, օրհասական շրջանից է, 1992 թուականի ամռանը, երբ թշնամին գրաւել էր Շահումեանը, Մարտակերտի շրջանի մի մասը, Արծուաշէնը։ Այնժամ էլ Դաշնակցութիւնը չլռեց իշխանութիւնների պարտուողական քաղաքականութեան համար, ոտքի էր` որպէս հայրենիքի փրկութեան միակ ուղի` պահաջելու իշխանութեան` Հայաստանի նախագահի` Լևոն Տէր֊Պետրոսեանի և նրա վարչակազմի
հրաժարականը, որոնց վարած քաղաքականութեան արդիւնքում վտանգուած էր հայ ժողովուրդը և Հայրենիքը։
Նոյն նպատակով ձևաւորուել էր Ազգային դաշինք։
Ինչպես հիմա, նոյնը և այդ օրերին` փոթորկուած ամբողջ հայութիւնը, Ազատութեան հրապարակը լցուած էր ցասումով։
Մամուլը գրեց, որ Լևոն Տեր֊Պետրոսեանը յայտարարել է, որ ինքը կամաւոր հրաժարական չի տայ ինչ-որ 3 հազար մարդկանց պահանջով:
Թէ ինչ եղաւ յետոյ, բոլորս գիտենք…
Ի դէպ, հենց այդ հանրահաւաքի օրերին է Վազգեն Սարգսեանը դիմում հայ ժողովրդին՝ կոչ անելով լարել ուժերը, ոտքի կանգնել, Հայաստանի շրջաններից հրաւիրում էր անվեհեր տղաների, որոնք պէտք է գնային Արցախ, որտեղ կեանքի և մահուան հաւանականութիւնը հաւասար է: Հենց այդ օրերին էլ կազմակերպւում է Մահապարտների գունդը։
Արմինէ Մուքոյեան