«Այս թշնամանքի մէջ Փաշինեանը մէկ ելք ունի՝ «Արցախը Հայաստան է եւ վերջ»- ի իրականացում». ՀՅԴ Բիւրոյի անդամ Կիրօ Մանոյեան
Հիմա կարիք չունենք խաղալու, թէ տեսէ՛ք Ատրպէյճանի նախագահը դժգոհութիւն յայտնեց բանակցութիւններից և կարող է դրանց չմասնակցել, բայց մենք պէտք է լաւ երևանք, որ մենք պատրաստ ենք բանակցելու, այս մօտեցումն այժմ պէտք չէ։ Չի՞ ուզում, չե՛նք բանակցի, վերջ, «Փաստինֆօ»-ի եթերում ասել է ՀՅԴ Բիւրոյի անդամ, ՀՅԴ Հայ Դատի և քաղաքական հարցերի գրասենեակի պատասխանատու Կիրօ Մանոյեանը։
«Մենք պէտք է այսօր անենք ամէն ինչ՝ հասնելու մեր նպատակին, իսկ մեր վերջնանպատակը միացեալ Հայաստան ունենալն է, ու օրէցօր մեծացող թշնամանքի պայմաններում Նիկոլ Փաշինեանի՝ որպէս երկրի ղեկավարի միակ ելքն էլ է դա», նշել է բանախօսը։
Հաղորդման ընթացքում անդրադարձ է եղել նաև Ատրպէյճանում ԱՄՆ դեսպանի յայտարարութեանը, որում նա հայերին մեղադրել է պրովոկացիայի (դրդում) մէջ, ներողութիւն խնդրելով տեղի ունեցածի համար Ատրպէյճանի իշխանութիւններից: