ՖԻՖԱ-ի Նոր Դասաւորման Մէջ. Հայաստան 23 Դիրքի Նահանջ Մը Արձանագրեց
- (0)
Երէկ ՖԻՖԱ-ին կողմէ հրապարակուած աշխարհի ֆութպոլի ազգային խումբերուն միջազգային նոր դասաւորման մէջ Հայաստանի ֆութպոլի ազգային հաւաքականը զգալի նահանջ մը արձանագրեց:
Նախորդ դասաւորման հետ բաղդատելով` Հայաստան ամէնէն շատ կէտերը կորսնցուցած հաւաքականն է: Ասոր իբրեւ հետեւանք, Հայաստան 23 դիրքի նահանջ մը արձանագրելով այժմ կը գրաւէ ընդհանուր դասաւորման 75-րդ դիրքը:
Հայրենի կազմը 2014-ին կատարած է 8 մրցում` արձանագրելով միայն մէկ յաղթանակ, մէկ հաւասարութիւն եւ կրելով վեց պարտութիւն:
Պարագլուխի դիրքին վրայ կը գտնուի աշխարհի ախոյեան Գերմանիա, որուն ետին յաջորդաբար 2-րդ եւ 3-րդ դիրքերը կը գրաւեն Արժանթին եւ Քոլոմպիա:
Փորթուգալ, որ 14 նոյեմբերին պիտի մրցի Հայաստանի դէմ, 2 դիրք յառաջանալով կը գրաւէ 9-րդ դիրքը:
Ստորեւ` կարգ մը կարեւորագոյն երկիրներուն գրաւած դիրքերթ (փակագիծերուն մէջ նշուած են անոնց գրաւած նախկին դիրքերը).
| ԿԷՏ | |
| 1.- (1) Գերմանիա | 1669 |
| 2.- (2) Արժանթին | 1565 |
| 3.- (3) Քոլոմպիա | 1420 |
| 4.- (5) Պելճիքա | 1388 |
| 5.- (4) Հոլանտա | 1375 |
| 6.- (6) Պրազիլ | 1307 |
| 7.- (9) Ֆրանսա | 1191 |
| 8.- (7) Ուրուկուէյ | 1184 |
| 9.- (11) Փորթուգալ | 1175 |
| 10.- (8) Սպանիա | 1119 |
| 11.- (13) Իտալիա | 1064 |
| 20.- (18) Անգլիա | 919 |
| 30.- (23) Ռուսիա | 792 |
| 46.- (38) Թուրքիա | 614 |
| 51.- (44) Իրան | 560 |
| 75.- (52) ՀԱՅԱՍՏԱՆ | 432 |
| 124.- (121) Լիբանան | 246 |
| 126.- (95) Ազրպէյճան | 233 |