Արցախի վիճակախաղի տոմսերի վաճառքի հարցում մեծ դեր ունեն ՀՅԴ կառոյցները. Արթուր Աղաբեկեան


ՀՅ Դաշնակցութեան աշխարհասփիւռ կառոյցներն անմիջական մասնակցութիւն են ցուցաբերում Արցախի ազգային վիճակախաղի տոմսերի վաճառքի կազմակերպման գործին: Այս մասին նոյեմբերի 4-ին «Ապառաժ»-ի հետ զրույցում հայտնել է ԼՂՀ փոխվարչապետ, ՀՅԴ Արցախի Կեդրոնական Կոմիտէի անդամ Արթուր Աղաբեկեանը:

«Սփիւռքում տոմսերը գրեթէ ամբողջութեամբ սպառւում է մեր՝ ՀՅԴ կառոյցների անմիջական աջակցութեամբ: Այդ կապակցութեամբ շնորհակալութիւն եմ յայտնում Սփիւռքի մեր բոլոր ընկերներին, ովքեր 1988 թուականից առ այսօր ոչինչ չեն խնայել՝ աջակցելու Արցախին, եւ այժմ էլ նոյն նուիրումով շարունակում են իրենց աշխատանքները՝ յանուն Արցախի զարգացման եւ ապահով ապագայի»,- նշել է Արթուր Աղաբեկեանը:

Արթուր Աղաբեկեանի խօսքերով՝ վիճակախաղի նպատակը մօտակայ 10 տարիների ընթացքում մնալու է նոյնը՝ Արցախում աշխատատեղերի ստեղծումը:

«Մեծ հպարտութիւն եմ ապրում, երբ այսօր տեսնում եմ, թէ ինչպես են 200-ից աւելի կանայք ապահովուել աշխատանքով: Նրանք այդ աշխատանքի շնորհիւ ոչ միայն իրենց առօրեայ կարիքներն են հոգում, այլեւ՝ նպաստում Արցախն աշխարհին ներկայացնելու գործին»,- շեշտել է փոխվարչապետը:

Այն վերաբերեալ, թէ 2014 թուականին ինչպիսի՞ արդիւնք է գրանցուել վիճակախաղի տոսմերի սպառման հետ կապուած եւ ինչպիսի՞նն է պատկերն այսօր, Ա. Աղաբեկեանը նշել է. «2015 թուականին Արցախի ազգային վիճակախաղի մօտ 50 հազար տոմս ակնկալում ենք, որ կը սպառվի Սփիւռքում՝ ԱՄՆ-ում 20 000, Գանատայում 10000, Լիբանանում եւ Թեհրանում՝ 5000, Ջուղայում, Կիպրոսում, Քուէյթում, Արաբական Միացեալ Էմիրութիւնում՝ 1000-ական տոմս: Տոմսերի իրացման գործին նորից լծուած են ՀՅԴ կառոյցները, իսկ ԱՄՆ-ում վաճառուած 20000 տոմսերից 10000-ը վստահ ենք, որ կիրացվի ՀՅԴ քոյր կառոյցի՝ Հայ օգնութեան միութեան, ի դէմս բարերար Ժասմեն Բունիաթեանի ջանքերով»:

Արթուր Աղաբեկեանի խօսքերով՝ արցախցիները կրաւորականութիւն են ցուցաբերում այս հարցում, այդ է վկայում այն, որ 2014-2015 թուականին շատ քիչ տոսմ է սպառուել Արցախում: Այս պատկերը, ըստ փոխվարչապետի, գու՞ցէ հնարաւոր է փոխուի յառաջիկայ ամիսների ընթացքում: «Արցախցիները պարտաւոր են ընդգրկուն մասնակցութիւն ունենալ. ոչ թէ հետեւեն մեր հայրենակիցներին, այլ՝ օրինակ ծառայեն: Անկեղծ ասած, փորձում էի 2015 –ին չխօսել Արցախի ազգային վիճակախաղի մասին՝ այն վստահելով համապատասխան մասնագէտներին: Օգտուելով առիթից՝ դիմում եմ իմ հայրենակիցներին՝ Արցախի ազգային վիճակախաղը եղել եւ գործում է յանուն Արցախի հզօրացման: Ձեր մասնակցութիւնը բերէք այս նուիրական գործին» ,- կարևեւորել է Ա. Աղաբեկեանը:

Նշենք նաեւ, որ 2014 թուականին Արցախի ազգային վիճակախաղի վիճակահանութեան արդիւնքում բնակարան էր շահել իրանահայ Թայիկ Ռաֆիկի Պետրոսեանը: Շահողը, սակայն, նպատակայարմար է համարել ստանալ բնակարանի գումարը: Գումարը ստանալուց հետո նա վիճակախաղի 1000 տոմս է գնել:

«Ապառաժ»


Leave a Comment

You must be logged in to post a comment.