Այսօր` Հայաստան – Սլովաքիա Առաջին Մրցումը


under-19-armenia_8-10-15

Հայաստանի 19 տարեկանէն վար ֆութպոլի հաւաքականը, այսօր` երեքշաբթի, 11 օգոստոսին եւ հինգշաբթի, 13 օգոստոսին, Երեւանի ժամանակացոյցով ժամը 18:00-ին, ֆութպոլի բարեկամական երկու մրցում պիտի կատարէ Սլովաքիոյ իր հասակակիցներուն ազգային խումբին դէմ:

Մրցումները տեղի պիտի ունենան Հայաստանի ֆութպոլի ֆետերասիոնին ֆութպոլի ակադեմիային մարզադաշտին վրայ:

Հայաստանի հաւաքականի գլխաւոր մարզիչ Մարք Լելիեւրը հաւաքական հրաւիրեց 19 ֆութպոլիստներ, որոնց կարգին առաջին անգամ ըլլալով նորվեկիական Ասանէ խումբի միջնապահ Դաւիթ Մկրտչեան, հաղորդեց Հայաստանի ֆութպոլի ֆետերասիոնի պաշտօնական կայքը:

Ստորեւ` հայրենի կազմը.

ԲԵՐԴԱՊԱՀՆԵՐ.- Սուրէն Ալոյեան (Բանանց), Վարդան Վարդանեան (Փիւնիկ) եւ Մարք Գրիգորեան (Տոնաֆելտ, Աւստրիա):

ՅԵՏՍԱՊԱՀՆԵՐ.– Յակոբ Համբարձումեան, Աղաւարտ Պետրոսեան, Յակոբ Յակոբեան, Ժիրայր Մարգարեան (Բանանց), Արթուր Քարտաշեան (Փիւնիկ), Մհեր Սաֆարեան (Շիրակ) եւ Կրեկոր Էմեքսուզեան (Սթրոկին, Ռուսիա):

ՄԻՋՆԱՊԱՀՆԵՐ.- Ստեփան Յարութիւնեան, Յովհաննէս Իլանկէօզեան (Բանանց), Արթուր Նատիրեան (Փիւնիկ), Վարդան Սաֆարեան (Միքա), Դաւիթ Մարտիրոսեան Թեփոլիցէ (Չեխիա), Հայկ Գալստեան (Հոֆընհայմ, Գերմանիա) եւ Դաւիթ Մկրտչեան (Ասանէ, Նորվեկիա):

ՅԱՌԱՋԱՊԱՀՆԵՐ.- Էտկար Մովսիսեան (Բանանց) եւ Ռոպերթ Մինասեան (Փիւնիկ):

 

 


Leave a Comment

You must be logged in to post a comment.