Ճատրակ. Միջազգային 41-րդ Ողիմպիական. Հայաստանի Տղոց Հաւաքականը Տիտղոսը Պաշտպանելու Իր Յոյսերը Կորսնցուց
Նորվեկիոյ Թրոմսօ քաղաքին մէջ տեղի ունեցող ճատրակի 41-րդ միջազգային ողիմպիականին 10-րդ հանգրուանին, Հայաստանի տղոց հաւաքականը ոչ համոզիչ հաւասարութիւն մը (2-2) արձանագրելով Վիեթնամի հետ, տիտղոսը պաշտպանելու իր յոյսերը վերջնականապէս կորսնցուց` նկատի ունենալով, որ մրցաշարքին աւարտէն մէկ հանգրուան առաջ Հայաստան, որ 177 խումբերուն մէջ կը գրաւէ 14-րդ դիրքը, այժմ երեք կէտով ետ կը մնայ պարագլուխի դիրքին վրայ գտնուող եւ ցարդ անպարտելի Չինաստանէն:
Վլատիմիր Յակոբեան (2655) Վիեթնամի դէմ յաղթանակ արձանագրեց, Լեւոն Արոնեան (2805) եւ Գաբրիէլ Սարգսեան (2686)` հաւասարութիւններ, մինչ Սերկէյ Մովսիսեան (2672) պարտուեցաւ:
Ինչ կը վերաբերի աղջկանց մրցաշարքին, Հայաստան թէեւ 2,5-1,5 արդիւնքով յաղթեց Խրուաթիոյ, սակայն իր կարգին տիտղոսին տիրանալու յոյս չունի, որովհետեւ 3 կէտով ետ կը մնայ պարագլուխի դիրքին վրայ գտնուող Ռուսիայէն:
Այժմ 136 խումբերուն մէջ Հայաստան կը գրաւէ 8-րդ դիրքը:
Խրուաթիոյ դէմ Լիլիթ Կալոյեան (2275) եւ Մարիա Քուրսովա (2313) յաղթանակ արձանագրեցին, Լիլիթ Մկրտչեան` հաւասարութիւն մը, մինչ Էլինա Դանիէլեան (2490) պարտուեցաւ:
11-րդ եւ վերջին հանգրուանին Հայաստանի տղոց մրցակիցն է Չեխիա, իսկ աղջկանցը` Սպանիա:
Այժմդասաւորմանպատկերըկըներկայացնէհետեւեալտեսքը.
ՏՂԱՔ | Յ. | Հ. | Պ. | ԿԷՏ |
1.- Չինաստան | 7 | 3 | 0 | 17 |
2.- Հունգարի | 7 | 2 | 1 | 16 |
3.- Ֆրանսա | 7 | 1 | 2 | 15 |
4.- Ուքրանիա | 6 | 3 | 1 | 15 |
5.- Ռուսիա | 6 | 3 | 1 | 15 |
6.- Միացեալ Նահանգներ | 6 | 3 | 1 | 15 |
7.- Ուզպեքիստան | 7 | 1 | 2 | 15 |
8.- Հնդկաստան | 6 | 3 | 1 | 15 |
9.- Ազրպէյճան | 6 | 3 | 1 | 15 |
10.- Լեհաստան | 7 | 1 | 2 | 15 |
11.- Քուպա | 6 | 2 | 2 | 14 |
12.- Սպանիա | 6 | 6 | 6 | 14 |
13.- Խրուաթիա | 7 | 0 | 3 | 14 |
14.- ՀԱՅԱՍՏԱՆ | 5 | 4 | 1 | 14 |
ԱՂՋԻԿՆԵՐ | ||||
1.- Ռուսիա | 9 | 0 | 1 | 18 |
2.- Չինաստան | 8 | 1 | 1 | 17 |
3.- Ուքրանիա | 8 | 1 | 1 | 17 |
4.- Գերմանիա | 8 | 0 | 2 | 16 |
5.- Վրաստան | 7 | 1 | 2 | 15 |
6.- Սպանիա | 6 | 3 | 1 | 15 |
7.- Պուլկարիա | 7 | 1 | 2 | 15 |
8.- ՀԱՅԱՍՏԱՆ | 7 | 1 | 2 | 15 |