Պայմանագրային Զինուոր Արամ Գրիգորեանը Կը Զոհուի Ազերի Գնդակէն
1121
0
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ.- Երկուշաբթի, Օգոստոս 4ին, Քարվաճառի սահմանագիծին վրայ հակառակորդի դիպուկահարի գնդակէն զոհուած է պայմանագրային զինուոր, 40ամեայ Արամ Գրիգորեանը:
Նահատակ Արամ Գրիգորեան Արագածոտնի մարզի Պարտիզակ գիւղի բնակիչ է: Ան ամուսնացած էր, ունէր 3 անչափահաս երեխայ: