ՔՊ-ականներին միաւորում է մէկ բան՝ հայրենիքն ուրանալը

«ԽԱՂԱՂԱՍԷՐ ԳԵՐԱԶԱՆՑԻԿԸ»

Գանատայում ընթացող ԵԱՀԿ վեհաժողովում, ելոյթ է ունենում Հայաստանի պատուիրակութեան անդամ, մի ՔՊ-ական (Քաղաքական Պայմանագիր) պատգամաւոր՝ Մարիա Կարապետեանը եւ յայտարարում, որ Հայաստանը ճանաչում է Ատրպէյճանի տարածքային ամբողջականութիւնը, ներառեալ Լեռնային Ղարաբաղը։

Կարդում ես այս աղջնակի կենսագրութիւնը եւ պարզւում է, որ նա ընդամէնը շարքային «գերազանցիկ» է, ուսում առած տարբեր «խաղաղասիրական» դասընթացներում։ Ի տարբերութիւն շատ ՔՊ-ականների, այս աղջնակը կարծում եմ, իր կողմից անգիր արած թեզերով, որոնք իր գլուխն են մտցրել, իր կողմից պաշտելի եւրոպացի դասընթացավարներըիսկապէս հաւատում է, որ Արցախը յանձնելով թշնամուն, կարելի է նրանց հետ հաշտ ու խաղաղ ապրել։ Կրկնեմ՝ ի տարբերութիւնն, այլ շահամոլ, անհայրենիք ՔՊ-ականների, այս աղջնակն ընդամէնը «գերազանցիկ», վերլուծական մտքից զուրկ, անմեղսունակ կոսմոպոլիտ է։ Սակայն նրան եւ միւս ՔՊ-ականներին միաւորում է մէկ բան՝ հայրենիքն ուրանալը։

Ճակատագրի հեգնանքով, այս «խաղաղասէր գերազանցիկը» ծնուել է հայ ժողովրդի զարթօնքի՝ 1988 թուականին։

Պատկերացնում եմ, թէ ԵԱՀԿ-ի բոլոր երկրների պատուիրակներն ինչ արհամարհանքով եւ զզուանքով են լցուելներեցէք՝ ողջ հայ ժողովրդի հանդէպ։

 Աւետիք Իշխանեան