Փաշինեանը իրաւազօր չէ Հայաստանի կառավարութեան անունից ստորագրել որևէ փաստաթուղթ. «Հայաստան» Դաշինք

Հայրենակիցներ,

Սեփական իշխանութիւնն ամէն գնով պահպանել փորձող Նիկոլ Փաշինեանը երկրում ստեղծել է քաոս և պատրաստ է պետութեան ու հայրենիքի հաշուին կատարել ցանկացած ազգադաւ գործողութիւն։ Փաստացի, թուրք-ադրբեջանական ագրեսիան շարունակւում է:

Վիճակը հետագայում շտկելը գերմարդկային ջանքեր է պահանջելու:

Երկրի վարչապետի պաշտօնից հրաժարուած, լիազօրութիւնները կորցրած Նիկոլ Փաշինեանը իրաւազօր չէ Հայաստանի կառավարութեան անունից ստորագրել որևէ փաստաթուղթ:

Բացի այդ, միջազգային իրաւունքով արգելուած որևէ գործողութիւնով, այդ թւում՝ ուժի կիրառմամբ կամ այն կիրառելու սպառնալիքով ձեռք բերուած ցանկացած համաձայնութիւնն առ ոչինչ է:

Ելնելով վերը նշուածից՝

  1. Կառավարութիւնը պարտաւոր է դադարեցնել Նիկոլ Փաշինեանի լիազօրութիւնների ապօրինի կատարումը: Նիկոլ Փաշինեանի կողմից ժողովրդի թիկունքում հերթական հակապետական փաստաթղթի ստորագրումը լեգիտիմ չի կարող լինել։
    2. Հայ ժողովրդի կենսական շահերը և Հայաստանի տարածքային ամբողջականութիւնը կարող են ապահովել միայն առաջիկայ արտահերթ ընտրութիւններով ձևաւորուող նոր իշխանութիւնները:
    3. Կառավարութեան պարտքն է կազմակերպել Հայաստանի տարածքային ամբողջականութեան և ինքնիշխանութեան վերականգնումը հնարաւոր բոլոր միջոցներով։

«Հայաստան» Դաշինք

 

Leave a Comment

You must be logged in to post a comment.