ՇՓՄԱՆ ԳԾԻ ՈՂՋ ԵՐԿԱՅՆՔՈՎ ԻՐԱՎԻՃԱԿՆ ԱՅՍ ՊԱՀԻՆ ՅԱՐԱԲԵՐԱԿԱՆ ԿԱՅՈՒՆ Է. ԱՐՑԱԽԻ ՊԲ

Այս պահին շփման գծի ողջ երկայնքով իրավիճակը յարաբերական կայուն է: Այս մասին «Արցախպրես»-ին յայտնել են Արցախի ՊԲ-ից:

Պաշտպանութեան բանակի՝ աւելի վաղ տարածած հաղորդագրութեան համաձայն՝ հոկտեմբերի 14-ի երեկոյեան ադրբեջանական զինուած ուժերը կրակ են բացել Արցախի Հանրապետութեան արևելեան սահմանագօտում տեղակայուած ՊԲ մարտական հենակէտի ուղղութեամբ, ինչի արդիւնքում հրազէնային վիրաւորում է ստացել վեց զինծառայող:

«Միջադէպի մասին անյապաղ տեղեկացուել է Արցախում ՌԴ խաղաղապահ զօրակազմի հրամանատարութիւնը: Արցախի Հանրապետութեան պաշտպանութեան նախարարութիւնը յայտարարում է, որ շարունակում է հաւատարիմ մնալ հրադադարի ռեժիմի պահպանմանը և կոչ է անում ադրբեջանական կողմին նոյնպես ձեռնպահ մնալ իրադրութիւնն ապակայունացնող գործողութիւններից»,- նշուած է հաղորդագրութիւնում:

Leave a Comment

You must be logged in to post a comment.