ՀՅԴ ՀԵՄ-ը և «Նիկոլ Աղբալեան» ուսանողական միութիւնը կ՚աջակցին սահմանամերձ գիւղերու կարիքաւոր ընտանիքներուն

ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական Միութեան (ՀԵՄ) և ՀՅԴ «Նիկոլ Աղբալեան» ուսանողական միութեան նախաձեռնութեամբ շուտով սկիզբ կ՚առնէ Հայաստանի սահմանամերձ գիւղերու կարիքաւոր ընտանիքներուն օժանդակութեան ծրագիրը։ Այս գծով ՀԵՄը հրապարակած է յատուկ հաղորդագրութիւն մը, զորս կը հրապարակենք ստորեւ.

ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական և ՀՅԴ «Նիկոլ Աղբալեան» ուսանողական միութիւնները, ՀՅԴ մարզային կառոյցների հետ համատեղ մեկնարկում են Հայաստանի սահմանամերձ համայնքների սոցիալապէս անապահով ընտանիքներին անհրաժեշտ օգնութիւն տրամադրելու ծրագիր:

Այս օրերին Հայաստանի Հանրապետութեան հազարաւոր բնակիչներին է բաժին ընկել ծանրագոյն փորձութիւններին դիմագրաւելու ճակատագիրը: Ճգնաժամը թակել է բոլորիս դռները։ Բազմաթիւ մարդիկ ամէն օր ստիպուած են լուծել օրական հացի, ընտանիքի անդամների համար սնունդ ապահովելու կենսական խնդիրները։ Այս մարդիկ օտարներ չեն՝ նրանք մեր հարազատներն են, բարեկամները, քոյրերն ու եղբայրները, բանուորներն ու զինուորները։ Հայաստանի Հանրապետութեան ճակատագիրը խարսխուած է հենց այս մարդկանց ճակատագրերին։

Իւրաքանչիւր կազմակերպութեան և անհատի պարտքն է գիտակցել այս օրերին հայ հասարակութեան և հայկական պետութիւնների առջև ծառացած մարտահրաւէրների լրջութիւնը և գործօն քայլեր ձեռնարկել, որոնք միտուած են իրավիճակի հանգուցալուծմանը։

Օգնութեան տրամադրման ուղղութեամբ աշխատանքներն արդէն մեկնարկել են: Միջոցառումների մասին առաւել մանրամասն տեղեկութիւններ կը հրապարակուեն առաջիկայում:

ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական Միութիւն

 

Leave a Comment

You must be logged in to post a comment.