ՀՅԴ Բիւրոյի անդամները հանդիպել են Հայաստանում Գանատայի դեսպանին
- (0)

ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ Արմէն Ռուստամեանը, Բիւրոյի անդամներ Լիլիթ Գալստեանը եւ Արսէն Համբարձումեանն յունիսի 10-ին ՀՅԴ «Քրիստափոր Միքայելեան» կեդրոնում ընդունել են Հայաստանում Գանատայի արտակարգ եւ լիազօր դեսպան Էնտրու Թըրնըրին։
Զրուցակիցները մտքեր են փոխանակել ընդհանուր հետաքրքրութիւն ներկայացնող հարցերի վերաբերեալ, անդրադարձել տարածաշրձանային քաղաքական զարգացումներին։
ՀՅԴ Բիւրոյի անդամները գոհունակութիւն են յայտնել հայ ժողովրդի համար կենսական կարեւորութիւն ունեցող մի շարք հարցերի վերաբերեալ պաշտօնական Օթթաուայի սկզբունքային դիրքորոշումներին, այդ թւում՝ Հայաստանի տարածքային ամբողջականութեան պաշտպանութեան, արցախահայութեան վերադարձի իրաւունքի իրացման, Արցախի մշակութային ժառանգութեան պահպանման եւ Պաքւում պահուող հայ գերիների վերադարձի ուղղութեամբ։