Գոյապահպանական այս կռւում հրատապ է Հայ-ռուսական տանդեմի ձևաւորումը

Աշխարհաքաղաքական առանցքների պայքարի հերթական հոլովոյթի մէջ ենք։ Նախկինում մենք դիմակայում էինք թուրք-ադրբեջանական համագործակցութեանը, յետոյ` դաշինքին։ Այսօր արդէն դիմակայում ենք թուրք-ադրբեջանական տանդեմին։ Իսկ տանդեմը լոկ դաշինք չէ՝ իր ռազմաքաղաքական, դիւանագիտական, տնտեսական ու տեղեկատուական բաղադրիչներով։ Տանդեմը ՄԻԱՍՆԱԿԱՆ շահի գիտակցումից բխած և այդ շահը սպասարկող ՄԻԱՍՆԱԿԱՆ քաղաքականութեան իրականացումն է։

Նախկինում մենք մեզ նետուած մարտահրաւէրին դիմակայում էինք և յաջողութեամբ էինք դիմակայում Հայաստան-Ռուսաստան ռազմաքաղաքական դաշինքով, տարածաշրջանում անվտանգութեան համակարգի անդամակցութեամբ, Արցախի ընդգծած սուբյեկտայնութեամբ, գումարած Իրանի հետ բարիդրացիական յարաբերութիւնները։

Այսօր թուրք-ադրբեջանական տանդեմին յաջողութեամբ դիմակայելու արդիւնաւէտ գործիքը Հայ-ռուսական ՏԱՆԴԵՄՆ է՝ գումարած Իրանի հետ յարաբերութիւնների ջերմացումը։

Հիմա ժամանակը չէ քննարկելու, թէ երբ, ինչպէս ու ինչու առաջացան դրան խանգարող գործօնները։ Հիմա խնդիրը շատ արագ դրանք վերականգնելն ու ուժեղացնելն է՝ խանգարող բոլոր գործօնների անցնցում փոփոխութեամբ։ Գոյապահպանական այս կռւում հրատապ է Հայ-ռուսական տանդեմի ձևաւորումը՝ ՄԻԱՍՆԱԿԱՆ շահի գիտակցումից բխած և այդ շահը հետապնդող ՄԻԱՍՆԱԿԱՆ քաղաքականութեան իրականացումը:

ՀՅԴ Բիւրոյի անդամ Սպարտակ Սեյրանեան

 

Leave a Comment

You must be logged in to post a comment.