Արցախում օժանդակութեան ծրագրերը՝ ՀՅԴ Բիւրոյի անդամների և ՀՕՄ-ի Արցախի միաւորի քննարկման առարկայ
1045
0
Դեկտեմբերի 17-ին Հայ Օգնութեան Միութեան Ստեփանակերտի գրասենեակում կայացել է հանդիպում ՀՕՄ-ի Արցախի միաւորի վարչութեան և ՀՅԴ Բիւրոյի անդամներ Րաֆֆի Տոնապետեանի ու Յովսէփ Տէր-Գէորգեանի միջև: Հանդիպմանը ներկայ էր նաև ՀՅԴ Արցախի ԿԿ անդամ Վահագն Դադայեանը:
Արցախ այցելած ՀՅԴ Բիւրոյի անդամները վարչութեան անդամների հետ քննարկել են պատերազմի հետևանքով տուժած արցախցիների օժանդակութեան մի շարք ծրագրեր: