Արցախի կորսուած յուշարձանները
44-օրեայ պատերազմին հետևանքով, Ատրպէյճանի վերահսկողութեան տակ անցան տարածքներ, ուր կը գտնուէին շարք մը յայտնի եւ որոշ չափով անյայտ հայկական պատմամշակութային յուշարձաններ:Հայաստանի, Ատրպէյճանի եւ Ռուսաստանի միջեւ ստրորագրուած 10 նոյեմբերի եռակողմ յայտարարութեամբ Ատրպէյճանին յանձնուեցաւ վիճայարոյց եօթը շրջաններ, ինչպէս նաեւ Հադրութի շրջանը, Շուշի քաղաքն ու այլ բնակավայեր, ընհանուր առմամբ մօտաւորապէս 8500 ՔՄ²:
Այս տարածքներուն վրայ կը գտնուին հարիւրաւոր յայտնի եւ անյայտ յուշարձաններ, որոնց յետագայ կարգավիճակը տակաւին անորոշ է, իսկ այլոց ճակատագիրը՝ վտանգուած, նկատի առնելով Ատրպէյճանի քաղաքականութիւնը հայկական յուշարձաններու նկատմամբ:
Ստորև կը ներկայացնենք Արցախի եկեղեցիներու և վանքերու ցանկը՝ յստակացնելով, թէ անոնցմէ որոնք մնացած են հայկական կամ ռուսական վերահսկողութեան տակ, իսկ որոնք ատրպէյճանական
ԱՏՐՊԷՅՃԱՆԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹԵԱՆ ՏԱԿ
ՀԱԴՐՈՒԹԻ ՇՐՋԱՆ
- Գտչավանք (4-13-րդ դար)
- Դիզափայտի Կատարօ վանք (5-րդ դար)
- Օխտը դռնէ վանք (7-17-րդ դար), գ. Մոխրենիս
- Սբ. Ամենափրկիչ (9-րդ դար), գ. Ցոր
- Սպիտակ խաչ վանք (10-րդ դար), գ. Վանք
- Կաւաքավանք (14-րդ դար)
- Սբ. Յարութիւն (1621), ք. Հադրութ
- Ծաղկավանքի Սբ. Աստուածածին (1682), գ. Ծակուռի
- Սբ. Յովհաննէս Մկրտիչ (1736), գ. Տող
- Սբ. Ամենափրկիչ (19-րդ դար), գ. Կարմրակուճ
- Սբ. Աստուածածին (19-րդ դար), գ. Քարագլուխ
- Սբ. Աստուածածին (1907), գ. Առաքել
- Սբ. Յովհաննէս Մկրտիչ (2013), գ. Քարագլուխ
ԱՐՑԱԽԻ ԱՅԼ ՇՐՋԱՆՆԵՐ
- Ծիծեռնավանք (4-5-րդ դար), գ. Ծիծեռնավանք, Քաշաթաղ
- Եղիշէ Առաքեալի վանք (5-րդ դար), գ. Մատաղիս, Մարտակերտ
- Վանքասարի Սպիտակ խաչ (5-րդ դար), Ասկերան
- Սբ. Աստուածածին կուսանաց անապատ (12-13-րդ դար), Շահումեան
- Սբ. Գայանէ կուսանաց անապատ (1616), գ. Աւետարանոց, Ասկերան
- Սբ. Աստուածածին (1651), գ. Աւետարանոց, Ասկերան
- Ղևոնդեանց անապատ (1658), գ. Մոշխմհատ, Ասկերան
- Սբ. Մինաս (1673), գ. Հակ, Քաշաթաղ
- Սբ. Ստեփանոս (17-րդ դար), գ. Հոչանց, Քաշաթաղ
- Կանաչ ժամ (Սբ. Յովհաննէս Մկրտիչ) (1847), ք. Շուշի
- Սբ. Աստուածածին (1862), գ. Քարին տակ, Շուշի
- Ղազանչեցոց (Սուրբ Ամենափրկիչ) (1868-1887), ք. Շուշի
- Հոռեկա վանք (13-րդ դար), գ. Թալիշ, Մարտակերտ
- Սբ. Աստուածածին (19-րդ դար), գ. Թալիշ, Մարտակերտ
- Սբ. Գէորգ (1898), գ. Մատաղիս, Մարտակերտ
ՀԱՅԿԱԿԱՆ (ԿԱՄ ՌՈՒՍԱԿԱՆ) ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹԵԱՆ ՏԱԿ
- Դադիվանք (4-րդ դար), գ. Դադիվանք, Շահումեան
- Ամարասի վանք (4-րդ դար), գ. Մաճկալաշէն, Մարտունի
- Բռի եղցի (7-17 դար), գ. Հացի, Մարտունի
- Յակոբավանք (9-րդ դար), գ. Քոլատակ, Մարտակերտ
- Սբ. Ստեփանոս (9-10-րդ դար), գ. Ծմակահող, Մարտակերտ
- Սբ. Գէորգ (12-րդ դար), գ. Ճանկաթաղ, Մարտակերտ
- Եղիշա Կուսի անապատ (12-րդ դար), ք. Ճարտար, Մարտունի
- Սբ. Ամենափրկիչ (12-13-րդ դար), գ. Պօղոսագոմեր, Մարտակերտ
- Գանձասար (1216-1238), գ. Վանք, Մարտակերտ
- Չարեքտարի վանք (13-րդ դար), գ. Չարեքտար, Մարտակերտ
- Շոշկավանք Սբ. Աստուածածին (13-րդ դար), գ. Մսմնա, Մարտունի
- Փիրումաշէն (1641), գ. Սարուշէն, Ասկերան
- Սբ. Ստեփանոս (1654), գ. Խաչմաչ, Ասկերան
- Նոր եկեղեցի (1655), գ. Շոշ, Ասկերան
- Սբ. Պանդալէոն (Պարին Պիժ) (1658), գ. Մեծ շէն, Շուշի
- Սբ. Գրիգորիս եկեղեցի (1676), գ. Հերհեր, Մարտունի
- Երիցմանկանց վանք (1691), գ. Մաղաւուզ, Մարտակերտ
- Բովուրխանի վանքային համալիր (17-րդ դար), գ. Ննգի, Մարտունի
- Սբ. Աստուածածին (1740), գ. Խնածախ, Ասկերան
- Սբ. Աստուածածին (18-րդ դար), գ. Մուշկապատ, Մարտունի
- Սբ. Աստուածածին (1843), գ. Դաշուշէն, Ասկերան
- Սբ. Աստուածածին (1853), գ. Ննգի, Մարտունի
- Սբ. Յովհաննէս Կարապետ (1857), ք. Մարտակերտ
- Սբ. Աստուածածին (1860), գ. Այգեստան, Ասկերան
- Սբ. Աստուածածին (1896), գ. Աշան, Մարտունի
- Սբ. Գէորգ (1898), գ. Աստղաշէն, Ասկերան
- Սբ. Յովհաննէս Մկրտիչ (19-րդ դար), գ. Նորշէն, Մարտունի
- Սբ. Աստուածածին (19-րդ դար), գ. Հաղորտի, Մարտունի
- Սբ. Աստուածածին (19-րդ դար), գ. Խնուշինակ, Մարտունի
- Սբ. Աստուածածին (19-րդ դար), գ. Կոլխոզաշէն, Մարտունի
- Սբ. Թարգմանչաց (19-րդ դար), գ. Կաղարծի, Մարտունի
- Սբ. Ամենափրկիչ (19-րդ դար), գ. Սարուշէն, Ասկերան
- Սբ. Աստուածածին (19-րդ), գ. Կարմիր գիւղ, Ասկերան
- Սբ. Ստեփանոս (19-րդ դար), գ. Խաչէն, Ասկերան
- Սբ. Աստուածածին (1904), գ. Ներքին Հոռաթաղ, Մարտակերտ
- Սբ. Հռիփսիմէ (19-րդ դար), գ. Մեծ շէն, Շուշի
- Խոթավանք (Կիչանի անապատ), գ. Կիչան, Մարտակերտ
- Լուսաձորի Սբ. Աստուածածին (19-րդ դար), գ. Լուսաձոր, Ասկերան
- Սբ. Ստեփանոս (18-րդ դար), գ. Պատարա, Ասկերան
- Սբ. Համբարձման (1998), ք. Բերձոր, Քաշաթաղ
- Սրբոց Նահատակաց (2002), գ. Աղավնօ, Քաշաթաղ
- Սբ. Աստուածածին (2002), ք. Ասկերան
- Սբ. Ներսես Մեծ (2004), ք. Մարտունի
- Սբ. Գէորգ (2006), գ. Եղծահող, Շուշի
- Սբ. Սարգիս (2006), գ. Յարութիւնագոմեր, Մարտակերտ
- Սբ. Անտոն (2007/2009), գ. Զագլիկ, Մարտակերտ
- Սբ. Յակոբ (2007), ք. Ստեփանակերտ
- Սբ. Գէորգ (2012), գ. Ներքին Հոռաթաղ, Մարտակերտ
- Սբ. Աստուածածին (2012), գ. Վաղուհաս, Մարտակերտ
- Սբ. Գէորգ (2013), գ. Մեծշէն, Մարտակերտ
- Սբ. Աստուածածին տաճար (2006-2019), ք. Ստեփանակերտ
- Սբ. Վարդանանք (2018), ք. Ճարտար, Մարտունի
Քաղուած fip.am կայքէն