Աբխազիայում Անգարայի եւ Թիֆլիսի քաղաքականութեան նպատակները ոչ միայն տարբերւում են, այլեւ համընկնում են
- (0)

Աբխազիոյ վերջին իրադարձութիւններուն մասին Ritmeurasia կայքին վրայ լոյս տեսած է Լէոնիդ Շեպիլով քաղաքական վերլուծական յօդուածը։ Ստորեւ յօդուածին թարգմանութիւնը։
Որքան մօտենում է Աբխազիայում նախագահական ընտրութիւնների ժամկէտը՝ Փետրուարի 15-ը, այնքան աւելի ակտիւ է դրսեւորւում հետաքրքրութիւնը Հանրապետութեան հանդէպ Թուրքիայի եւ Վրաստանի կողմից: Հանրապետութեան հետ յարաբերութիւններ հաստատելու նպատակո՞վ: Եթէ: Աբխազա-ռուսական դաշնակցային յարաբերութիւնները վատթարացնելու, առնուազն բարդացնելու նորանոր փորձեր են արւում: Եւ, համապատասխանաբար, Աբխազիան մտցնել անդրազգային հակառուսական քաղաքականութեան արեալ։
Յիշեցնենք՝ Աբխազիայում մի շարք ՀԿ-ներ, գործել են եւ շարունակում են գործել Սուխումի նկատմամբ Թիֆլիսի եւ Անգարայի քաղաքականութեան ուղղուածութեամբ, որն ուղղուած է հանրապետութեան վերադարձին Վրաստանի կազմ, ընդ որում՝ Աբխազիայում ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի կայուն քաղաքական-տնտեսական ներկայութեան ապահովմամբ, ինչպէս դա արդէն տեղի է ունենում Վրաստանից ինքնավար Աճարիայում, այն էլ վրացական իշխանութիւնների գիտութեամբ։
Յատկանշական է՝ Աբխազիայում նախագահական ընտրութիւնների օրը ընտրատեղամասեր կը բացուեն նաեւ Թուրքիայում՝ այնտեղ բնակուող Վրաստանի քաղաքացիների համար: Պաշտօնապէս խօսքը Վրաստանի քաղաքացիների, այդ թուում աբխազների մասին է, որոնք Աբխազիայից եւ նրան յարող շրջաններից Թուրքիա են գաղթել 1990-ականներին եւ աւելի ուշ: Թուրքիայում վաղուց բնակւում է աբխազական մեծաքանակ սփիւռք՝ առնուազն 500 հազար մարդ (2023), որի թուին են դասւում նաեւ աբխազներին էթնիկ առումով մօտ աբազիններն ու աբաձեխները: Այս սփիւռքն առաջին հերթին ձեւաւորուել է 19-րդ դարի երկրորդ կէսին, այսինքն՝ այդ էթնիկ խմբերի Թուրքիայում վերաբնակեցման շրջանում:
Աբխազիայում աբխազական ազգութեան բնակիչների թիւը ոչ աւելի, քան 140 հազար մարդ է (2023՝ ներառեալ յարակից էթնիկ խմբերի մի մասը): Իսկ, ըստ առկայ տեղեկութիւնների, որոշ թուրք աբխազներ «մատակարարւում» են Աբխազիայի եւ Վրաստանի անձնագրերով (այդ թուում՝ կեղծ անձնագրերով), որպէսզի ազդեն Աբխազիայում ներքաղաքական գործընթացների վրայ՝ դրանց մասնակցելու միջոցով: Այդ նպատակով աբխազական ԿԸՀ որոշմամբ ընտրատեղամասերից մէկը կը բացուի թուրքական Սաքարիայում: Այս ամէնը տեղի է ունենում Աբխազիայի եւ Թուրքիայի միջեւ յարաբերութիւնների աճի ֆոնին։ Վերջինում առաջին տարին չէ, որ գործում է Աբխազիայի «ներկայացուցչութիւնը», այժմ այն գլխաւորում է Իպրահիմ Աւիձբան ։
2024-ի Մարտին հաղորդուել էր, որ Աբխազիայի արտաքին առեւտրում Թուրքիայի մասնաբաժինը արագօրէն աճում է՝ «պաշտօնապէս» հասնելով գրեթէ 10 տոկոսի: Եւ հաշուի առնելով վերաարտահանումը, այս ցուցանիշն էլ աւելի բարձր է՝ մօտ 15%։ Ընդ որում՝ փոխադարձ առեւտրում գրեթէ 90 տոկոսը թուրքական արտահանումն է: Ի դէպ, միայն 2022-ի ընթացքում փոխադարձ առեւտուրն աճել է ռեկորդային 142%-ով: Որոշ թուրքական աղբիւրներ յայտնել են՝ այդ ծաւալների առնուազն մէկ երրորդը բաժին է ընկնում ՌԴ «զուգահեռ» ներմուծմանը, որն իրականացւում է նաեւ Աբխազիայի եւ Վրաստանի տարածքով: Յատկանշական է՝ Թիֆլիսում չեն խոչընդոտում Աբխազիայի հետ Թուրքիայի առեւտրին: Թիֆլիսում չի բողոքարկուել նաեւ գործողութիւնը Ունիէի (Թուրքիա) եւ Սուխումի նաւահանգիստների միջեւ 2023-ի Յուլիսից անդրսեւծովեան լաստանաւային գծի շահագործումը:
Մէկ այլ փաստ. 2023-ի Յունիսի վերջին Անգարայում տեղի ունեցան Աբխազիայի ԱԳՆ ղեկավար Ինալ Արձինբայի բանակցութիւնները Թուրքիայի «Հայրենիք» բանթուրքիստական-իրաւապաշտ կուսակցութեան նախագահ Տողու Փերինչէքի հետ: Թուրք զրուցակիցը հիւրին վստահեցրել է՝ Թուրքիայում «ձգտելու են հասնել Աբխազիայի պաշտօնական ճանաչմանը»: Պաշտօնական աղբիւրների հակիրճ տուեալների համաձայն՝ Փերինչէքը նշել է նաեւ «Աբխազիայի Հանրապետութեան եւ Հիւսիսային Կիպրոսի թուրքական հանրապետութեան միջեւ երկխօսութեան զարգացման կարեւորութիւնը»: Վերջինս, յիշեցնենք, ձեւաւորուել է 1974-ին՝ թուրքական զօրքերի կողմից Հիւսիսային Կիպրոսի բծնագրաւման պատճառով: Պաշտօնապէս այդ «հանրապետութիւնն» առայժմ ճանաչում է միայն Թուրքիան:
Նոյնքան հակիրճ կերպով հաղորդուեց, որ «Արձինբան մի քանի հանդիպումներ է ունեցել աբխազական սփիւռքի հետ»: Նկատենք այս առնչութեամբ, որ նախ՝ Փերինչէքի նշուած բանակցութիւններն ու խոստումները նոյնպէս չեն բողոքարկուել Վրաստանի կողմից, երկրորդ՝ այսօր էլ պաշտօնական տեղեկատուութիւն չկայ Թուրքիայում աբխազական սփիւռքի հետ Արձինբայի հանդիպումների բովանդակութեան մասին:
Աբխազիայում թուրքական քաղաքականութեան նմանատիպ շեշտադրումները նշել է «դաշնակիցներ – ՀԱՊԿ» վերլուծական պորտալը դեռեւս 2020-ի գարնանը: Ընդ որում՝ Անգարայի նման համալիր քաղաքականութեան սկզբնաւորողը, ըստ պորտալի, եղել է «Աբխազիայի հետ համերաշխութեան կովկասեան կոմիտէն», որը Թուրքիայում ստեղծուել է դեռեւս 1992-ին ոչ միայն աբխազական, այլեւ համակովկասեան սփիւռքի ազգայնական շրջանակների մասնակցութեամբ: Այս կառոյցն ակտիւօրէն նպաստել է Սուխումի եւ Անգարայի քաղաքական, տնտեսական եւ հումանիտար կապերին: Այդ թուում կազմակերպել Աբխազիայի նախագահներ Վ. Արձինբայի եւ Ս. Բաղապշի (1992 եւ 2011) այցերը Թուրքիա: «Առանց այդ կոմիտէի աջակցութեան հնարաւոր չէր լինի թուրքական ռատիոյում շաբաթը մէկ անգամ աբխազերէն հաղորդումներ են կազմակերպւում։ Թոյլատրւում է նաեւ թուրք աբխազներին անարգել ստանալ աբխազական անձնագիր»: Եւ այս ամէնը նոյնպէս առանց Թիֆլիսի արձագանգի։ Իսկ ընդհանուր առմամբ, յիշեալ պորտալը պարզաբանել է, թուրքական ղեկավարութիւնն աջակցում է «աշխարհով մէկ սփռուած բոլոր աբխազներին հայրենի աբխազական երկնքի տակ հաւաքուելու դարաւոր երազանքի իրականացմանը»: Թէ՞, այնուամենայնիւ, թուրքական պրոտեկտորատի տակ։
Թուում է՝ իրավիճակը զարգանում է ինչ-որ համատիրութեան նախագծի՝ Աբխազիայում Անգարայի եւ Թիֆլիսի համատեղ «պրոտեկտորատի» օգտին։ Այսպէս թէ այնպէս, Վրաստանը, ինքնիշխան Աբխազիան իր տարածք համարելով, չի փորձում դա պաշտօնապէս յիշեցնել Անգարային։ Ինչը տրամաբանօրէն պահանջւում է Թիֆլիսին «շրջանցելու» թուրք-աբխազական յարաբերութիւնների ամրապնդման իրական փաստերի ֆոնին։ Յատկանշական է նաեւ, որ վրացական «Սոցիալական արդարութեան կեդրոն» հասարակական կազմակերպութիւնը, որը հիմնադրուել է 2012-ին, քննադատել է Թիֆլիսի եւ վրացական ընդդիմութեան քաղաքականութիւնը Աբխազիայի (եւ Հարաւային Օսիայի) նկատմամբ 2024-ի Նոյեմբերի կէսերին։ Բայց այս «հաշտեցում» յայտարարելով ոչ թէ Թուրքիայի, այլ Ռուսաստանի քաղաքականութեան հետ։ Հարկ է նշել, որ ՀԿ-ի կեդրոնական գրասենեակը՝ CSJ հիմնուած է Լոնտոնում եւ հիմնադրուել է 2004-ին՝ որպէս վերլուծական կեդրոն: Հետաքրքիր է նաեւ, որ 2022-ի վերջին «Ո՞վ է ձեզ ֆինանսաւորում» միջազգային ֆինանսաւորման թափանցիկութեան կայք։ կեդրոնին տուել է E վարկանիշ՝ ֆինանսական թափանցիկութեան ամենացածր գնահատականը (ցուցանիշը տատանւում է A-ից մինչեւ E):
Մինչդեռ «Գրուզինֆորմի» (Թիֆլիս) գլխաւոր տնօրէն եւ գլխաւոր խմբագիր, անվտանգութեան, ռազմավարական վերլուծութեան եւ տեղեկատուական քաղաքականութեան կեդրոնի տնօրէն Առնօ Խիդիրբեգիշվիլին Յունուարի կէսերին բաց նամակով դիմել էր Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձէին՝ պահանջելով վրացական իշխանութիւնների յստակ դիրքորոշումը Աբխազիայում թուրքական «ունեզրկիչ» քաղաքականութեան վերաբերեալ եւ յիշեցնում է Աճարիայում Անգարայի «նոյն քաղաքականութեան թողտուութեան» մասին: Եւ կանխատեսում է՝ այդ հարցերում Թիֆլիսի հետագայ անգործութիւնը կը հեշտացնի Անգարայի վերջնական ենթակայութիւնը եւ Աճարիային, եւ Աբխազիային:
Սակայն, հաշուի առնելով վերը նշուած գործօնները, վրացական իշխանութիւնները հազիւ թէ կարողանան իրապէս խոչընդոտել Անգարայի քաղաքականութեան նշուած միտումներին։
Իսկ թուրքական կողմն այժմ մտահոգուած է Աբխազիայում հայկական սփիւռքի քաղաքական դիրքորոշմամբ, քանի որ այդ սփիւռքը՝ Հանրապետութեան բնակչութեան 17 տոկոսը, խոչընդոտ է Անգարայի քաղաքականութեան համար: Հանրապետութեան հայ համայնքը չի աջակցում Ռուսաստանի հետ Աբխազիայի յարաբերութիւնները վատթարացնելու փորձերին, ինչն առաջացնում է հանրապետութիւնում թուրքամէտ ուժերի ցաւոտ արձագանգը: Պատահական չէ, որ Յունուարի վերջին նա դիմել էր Հայաստանի կառավարութեանը՝ խնդրելով պաշտօնապէս դիմել աբխազական իշխանութիւններին՝ պահանջելով լրացուցիչ միջոցներ ձեռնարկել Աբխազիայում հայ բնակչութեան պաշտպանութեան համար: Հիմնաւորուած նշւում է՝ աբխազական քաղաքական ընդդիմութիւնը «սերտ կապեր ունի արմատական տրամադրուած թուրք ազգայնականների եւ Թուրքիայի յատուկ ծառայութիւնների հետ»: Ըստ այդմ՝ աճող ճնշման պայմաններում ընդդիմութիւնը տեղի հայերին դիտարկում է որպէս խոչընդոտ «Թուրքիայի աջակցութեամբ իշխանութիւնը զաւթելու եւ նրանց դէմ սադրանքներ նախապատրաստելու համար»:
Եվ դա ֆանտազիա չէ: Insider Abkhazia տելեգրամեան ալիքում փաստաթղթերի արտահոսքեր են յայտնուել, որոնք բացայայտում են Թուրքիայի ծայրայեղ ազգայնական Ազգայնական շարժման կուսակցութեան առաջնորդ Տեւլէթ Պահչելիի ծրագիրը, որն ուղղուած է հենց աբխազահայութեան դէմ: Արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիտանին ուղղուած նրա նամակում շարադրուած են ներքոնշեալ միջոցառումների պահանջները. Աբխազիայում հայկական սփիւռքի մոնիտորինգ՝ տեղի հայերի վերաբերեալ տուեալների բազայի ստեղծման միջոցով, համապատասխան տուեալների փոխանցում Ատրպէյճանին, թուրքամէտ տեղական քաղաքական գործիչների (թուարկուած է Լեւան Միկաայի, Ադգուր Արձինբանի եւ Ահրա Բժանիայի անունները) եւ գործարարների ներգրաւում՝ Հանրապետութիւնում հայկական ազդեցութիւնը թուլացնելու համար, Աբխազիայում եւ Թուրքիայում պետական աջակցութեան սինխրոն մոբիլիզացիա՝ նման ծրագրի իրականացման համար։ Այդ փաստաթղթերին/արտահոսքերին հերքումներ չեն եղել։
Մինչդեռ հանրապետութիւնում իրավիճակը, որն առանց այն էլ բարդ է նախագահական ընտրութիւնների նախաշէմին, կարող է էլ աւելի բարդանալ «շնորհիւ» թուրքամէտ քաղաքական կողմնորոշման հիմնական կրիատուրայի՝ Ադգուր Արձինբեի: Ըստ ВЦИОМ-ի վերջին հարցման՝ նախագահի պաշտօնակատար Բադրա Գունդրան հաւաքում է 32%, իսկ Արձինբան ընտրողների 15% ձայն: Յայտնի է նաեւ՝ Արձինբայի շուրջ կեդրոնացած են մի շարք տեղական հասարակական կազմակերպութիւններ, որոնք, բացի Թուրքիայից, կապուած են ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի հետ։ Բացի այդ, նրան անուանում են «մայնինգի պահապան», այսինքն՝ Ռուսաստանի Դաշնութիւնից Աբխազիա էլեկտրաէներգիայի հումանիտար մատակարարումները, մեծ մասամբ, եթէ ոչ գերակշռող, վերածուել են կրիպտոարժոյթի: Ընդ որում, որոշ տուեալներով, սա մասամբ շարունակւում է նաեւ այսօր։ Դեռ 2018 թուականին, լինելով Աբխազիայի էկոնոմիկայի նախարար, Արձինբան կոչ էր արել արագացնել կրիպտոարժոյթի ներդրումը՝ պնդելով, թէ իբր դրա օգտագործման ժամանակ ռիսկեր չկան։ Ընդ որում՝ նման մշակումները Աբխազիայում իրականացուել են 2017-ի աշնանից։ Չնայած 2023-ի վերջին նախկին նախարար Արձինբան հերքեց այս նախագծին իր ներգրաւուածութեան մասին տեղեկատուութիւնը: Ասում են՝ առանց կրակի ծուխ չի լինում: Բայց էլեկտրաէներգիայի նման օգտագործմամբ տուժում է բնակչութեան ճնշող մեծամասնութիւնը, քանի որ նրանք զրկուած են կայուն էլեկտրամատակարարումից (հիմնական էլեկտրահաղորդման գծերից հեռու տարածքներում ընդհանրապէս զրկուած են դրանից): Այն կտրուկ նուազում է արտադրական եւ այլ ոլորտներում։ Բացի այդ, մայնինգը յաճախ առաջացնում է էլեկտրահաղոդման գծերի ծանրաբեռնուածութիւն՝ վթարների պատճառ դառնալով էլեկտրաէներգիայի ոլորտում: Այս ամէնն աւելի քան ակնյայտ էր Աբխազիայում մինչեւ 2024-ի վերջը, եւ այդ իրավիճակի արձագանգները դեռեւս առկայ են: Մինչդեռ այս թեկնածուի կողմնակիցները սպառնում են, ըստ էութեան, քաղաքացիական պատերազմի սանձազերծմամբ, եթէ հանրապետութեան ղեկավար ընտրուի նախագահի պաշտօնակատար Գունբան: Ինչն արդէն իրաւական ստուգման պատճառ է դարձել Աբխազիայի Գլխաւոր դատախազութեան կողմից: Չի բացառւում, որ նման սպառնալիքները կարող են համաձայնեցուել թուրք գործընկերների հետ:
Թուրքիայում իրենց «պաշտօնական դէմքը» պահպանելու համար Աբխազիան պաշտօնապէս որակում են որպէս Վրաստանի մաս: Թուրքական քաղաքականութիւնն ուղղուած է ռուս-աբխազական յարաբերութիւնների վատթարացմանը եւ, համապատասխանաբար, Աբխազիայի նկատմամբ քաղաքական պրոտեկտորատի նախապատրաստմանը: Իսկ վրացական կողմն իր իրական տնտեսաքաղաքական հնարաւորութիւնների պատճառով ոչ այլ ինչ է, քան դիտորդ այս իրավիճակում:
Ի դէպ, Աբխազիայի ապակայունացումը՝ ՌԴ-ի հետ դաշնակցային յարաբերութիւններից անջատուելով, իրենից ներկայացնում է մի շարք ՀԿ-ների փաստացի նպատակը, որոնք գործում են ոչ միայն Աբխազիայում, այլեւ Վրաստանից եւ Թուրքիայից:
Թարգմանութիւնը՝ ԳՄ-ի