Աշխարհի Ճատրակի Ընդհանուր Դասաւորումը


1201_Chess---World-RankingԱշխարհի ճատրակի ֆետերասիոնը` ՖԻՏԷ-ն, 1 դեկտեմբերին հրապարակեց Ճատրակի աշխարհի տղոց եւ աղջկանց ընդհանուր դասաւորումը:

Տղոց պարագային, նոր ցանկին մէջ հայազգի կրանտմասթըր Լեւոն Արոնեան նահանջեց մէկ դիրք եւ այժմ կը գրաւէ ընդհանուր դասաւորման 5-րդ դիրքը (Հայաստանի դասաւորման առաջին դիրքը): Առաջին 100-ին մէջ կը գտնուին նաեւ ուրիշ հայեր`

– Գաբրիէլ Սարգսեան (52-րդ դիրք)

– Հրանդ Մելքոնեան (63-րդ դրիք)

– Սերկէյ Մովսէսեան (95-րդ դիրք)

– Վլատիմիր Յակոբեան (99-րդ դիրք)

Ներկայացնենք նաեւ ընդհանուր դասաւորման առաջին հինգին անունները.

1) Մակնուս Քարլսըն (Նորվեկիա)

2) Ֆապիանօ Քարուանա (Իտալիա)

3) Ալեքսանտր Կրիշչուք (Ռուսիա)

4) Վեսելին Թոփալով (Պուլկարիա)

5) Լեւոն Արոնեան (ՀԱՅԱՍՏԱՆ)

Իսկ աշխարհի աղջկանց դասաւորման առաջին 100-ին մէջ կը գտնուին երկու հայազգի կրանտմասթըրներ Էլինա Դանիէլեան (21-րդ դիրք) Լիլիթ Մկրտչեան (40-րդ դիրք):


Leave a Comment

You must be logged in to post a comment.