Մահացել է պարսիկ հայագէտ Ահմադ Նուրիզադէն

«Ալիք» – Մահացել է իրանցի անուանի գրող, թարգմանիչ եւ հետազօտող, Իրանում հայագիտութեան ամենավառ ներկայացուցիչներից մէկը՝ դոկտ. Ահմադ Նուրիզադէն:

Նա ծնուել էր 1951 թուականին՝ Բանդար Անզալիում: Հայերէն սովորել էր իրանահայ բանաստեղծ Արշի Բաբայեանի մօտ, որից յետոյ հայերէնի իր իմացութիւնը կատարելագործել էր Սպահանի պետական համալսարանի Հայոց լեզուի եւ գրականութեան ամբիոնի դեկան, Խաժակ Տէր-Գրիգորեանի մօտ:

1969-70 թթ. նա սկսեց պարսկերէնի թարգմանել եւ հանրութեան ներկայացնել հայ գրողների եւ բանաստեղծների ստեղծագործութիւնները:

Նուրիզադէն մեծ սէր է տածել հայութեան, հայոց պատմութեան եւ հայ մշակոյթի ու գրականութեան նկատմամբ: Այս թեմաներով նա հեղինակել եւ թարգմանել է 14 գիրք, որոնցից ամենակարեւորն անշուշտ «100 տարւայ հայ պոէզիան» կոթողային աշխատութիւնն է:

Leave a Comment

You must be logged in to post a comment.