ԸՆՏՐՈՒԹԵԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է 1 ՄԼՆ 281 ՀԱԶ․ 174 ՄԱՐԴ ԿԱՄ ԸՆՏՐՈՂՆԵՐԻ 49,4 %-Ը, ԱՄԵՆԱՇԱՏԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ ԵՆ ՍԻՒՆԻՔՈՒՄ, ԱՄԵՆԱՔԻՉԸ՝ ՇԻՐԱԿՈՒՄ

Ժամը 20:00-ի դրութեամբ 2021 թուականի Ազգային ժողովի արտահերթ ընտրութիւններին քուէարկելու իրաւունք ունեցող 2 միլիոն 593 հազար 572 անձից քուէարկութեանը մասնակցել են 1 միլիոն 281 174 անձ, ընդհանուր ընտրողների 49,4 %-ը: Այս մասին Կենտրոնական ընտրական յանձնաժողովի տեղեկատուական կենտրոնում ասաց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչեանը՝ ներկայացնելով քուէարկութեան մասնակցութեան մասին վերջնական ցուցանիշները։

Այսպիսով՝ Երևանում քուէարկելու իրաւունք ունեցող 859 000 քաղաքացուց քուէարկել են 442 846–ը կամ  51,55 %–ը։

Արագածոտնի մարզ – 117 472  քուէարկելու իրաւունք ունեցողներից քուէարկել են  58 737–ը կամ  50%–ը։

Արարատի մարզ –  223 360 քուէարկելու իրաւունք ունեցողներից քուէարկել են 113 625–ը կամ 50,87–ը։

Արմաւիրի մարզ – 235 840 քուէարկելու իրաւունք ունեցողներից քուէարկել են 104 880–ը կամ 44,40%–ը։

Գեղարքունիքի մարզ – 189 527 քուէարկելու իրաւունք ունեցողներից քուէարկել են  86 173–ը կամ 45,47%–ը։

Լոռու մարզ – 233 552 քուէարկելու իրաւունք ունեցողներից քուէարկել են կամ 109 141–ը կամ  46,73 %–ը։

Կոտայքի մարզ – 242 022 քուէարկելու իրաւունք ունեցողներից քուէարկել են 121 212–ը կամ 50,08  %–ը։

Շիրակի մարզ –  226 763 քուէարկելու իրաւունք ունեցողներից քուէարկել են 93 551–ը կամ  41,24 %–ը։

Սիւնիքի մարզ – 109 726  քուէարկելու իրաւունք ունեցողներից քուէարկել են 66 252–ը կամ 60,38  %–ը։

Վայոց Ձորի մարզ – 46 620 քուէարկելու իրաւունք ունեցողներից քուէարկել են 26 132–ը կամ 56,05  %–ը։

Տաւուշի մարզ – 109 690 քուէարկելու իրաւունք ունեցողներից քուէարկել են 58 666–ը կամ 53,48  %–ը։

Տիգրան Մուկուչեանն ասաց, որ մասնակցութեան այսպիսի ցուցանիշն սպասուած էր։ 2018 թուականի արտահերթ խորհրդարանական ընտրութիւններին մասնակցել էր ընտրելու իրաւունք ունեցող 2 միլիոն 592 հազար 479 ընտրողներից 48,63 տոկոսը։

Leave a Comment

You must be logged in to post a comment.