Պետոն կը յիշուի ազատագրուած Եղէգնուտի աշակերտներուն կողմէ


ՄԱՐԻԱՄ ՓԻԼԱՖԵԱՆ

 ԼՂՀ Շահումեանի շրջանի Եղէգնուտի համայնքի Պետրոս Ղեւոնդեանի անուան միջնակարգ դպրոցում տեղի ունեցաւ ֆիլմի ցուցադրում նուիրուած լեգենդար մարտիկին: Նախքան ֆիլմը դիտելը դպրոցի Դաստիարակչական աշխատանքների գծով փոխտնօրէնը աւանդոյթի համաձայն ներկայացրեց հերոսի կեանքը:

Հայ ազատամարտիկ, Արցախեան ազատամարտի հերոս, Արցախեան ազգային-ազատագրական պայքարի կոհորտայի (խումբի-Խմբ.) լաւագոյն ներկայացուցիչ, կազմակերպիչներից մէկը առաջին հայ կամաւորական խմբերի, ովքեր զգալով օրհասական պահը՝ աճապարեցին Արցախ, զէնքը ձեռքներին կանգնեցին ազերական հրոսակների հեղեղի առաջ, սեփական արեամբ ամրագրեցին ազգի լինելութեան գաղափարը:

Պետրոս Արշալոյսի Ղեւոնդեանը ծնուել է 1964 թուականի Յունուարի 30ին, ՀԽՍՀ Նաիրիի շրջանի Պռօշեան գիւղում: Եղել է Շուշի առանձնակի գումարտակի հրամանատարի տեղակալը, Պռոշեանի կամաւորական ջոկատի փոխհրամանատարը: 1990-1994թթ. մասնակացել է ՀՀ սահմանամերձ շրջանների ու ԼՂՀ ինքնապաշտպանական եւ ազատագրական մարտերին: Իր հրամանատարութեամբ գործող գումարտակի հետ նա մասնակցել է Շահումեանի, մարտակերտի, Մարտունու եւ Հադրութի շրջանների տասնեակ բնակավայրերի ազատագրման մարտերին, Քելբաջարի թշնամական յենակէտերի ոչնչացման ռազմագործողութեանը՝ բազմիցս ցուցաբերելով խիզախութիւն ու հերոսութիւն:

Հերոսի անունը կրող դպրոցն ունի իր կարգախօսն ու օրհներգը, որը աշակերտները ամէն անգամ որեւէ հայրենասիրական միջոցառման բացմանը կատարում են:

Մեր կարգախօսն է. «Յետնորդներն ենք մենք մեր քաջ Պետոյի, նրա անուանը լինենք արժանի»:

Օրհներգը յայտնի երգի բառերն են, որը փոփոխել է մեր դպրոցի նախկին տարիների աշխորհուրդը, եւ աշակերտները մեծագոյն սիրով կատարում են.

 Եղէգնուտ գիւղի մանուկներն ենք մենք,                                                                                                                     Մեր մատաղ սրտում մի երազ ունենք:

Կրկներգ.

Մեր Պետոյին նմանուենք,

Նրա պէս արի լինենք,

Արցախը մեր պապերի                                                                                                                                      Ծաղկուն ու կանաչ դարձնենք:

Հայրենասէր ենք տոկուն ու արի,                                                                                                                           Յոյս ու հաւատն ենք Արցախ աշխարհի։

Կրկներգ.

Մեր դպրոցն յաւէրժ կանգուն պահպանենք,

Սերնդէ սերունդ հանճարներ տեսնենք:

Կրկներգ.

Մեր Պետոյին նմանուենք,

Նրա պէս արի լինենք,

Արցախը մեր պապերի                                                                                                                                          Ծաղկուն ու կանաչ դարձնենք։


Leave a Comment

You must be logged in to post a comment.