ՀՅԴ Գերագոյն մարմնի յայտարարութիւնը
October 06, 2020ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան 2020 թ. սեպտեմբերի 27-ին Հայաստանի և Արցախի Հանրապետութիւնների նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի համահեղինակն է, անմիջական հրահրողն ու մասնակիցը: Թուրքիայի նախաձեռնութեամբ հաւաքագրւում և հակամարտութեան գօտի են ուղարկւում ահաբեկչական տարբեր խմբաւորումների հազարաւոր անդամներ՝ տարածաշրջանը վերածելով միջազգային ահաբեկչութեան նոր օճախի: Թուրքիայի չդադարող ...