խաղաղութեան հասնել հնարաւոր է միմիայն Արցախի ժողովրդի հաւաքական վերադարձով, Արցախի եւ Հայաստանի մի շարք քաղաքական ուժերի յայտարարութիւնը
March 14, 2024Մենք՝ ներքոստորագրեալներս, Հայաստանի իշխանութիւններից պահանջում ենք արտաքին քաղաքականութեան օրակարգում ներառել եւ բանակցային գործընթացի շրջանակում պարտադիր քննարկման առարկայ դարձնել Արցախի ժողովրդի՝ միջազգային երաշխիքներով Արցախ վերադառնալու հաւաքական իրաւունքն իրացնելու պահանջը։ Արցախի ժողովրդի էթնիկ զտումն ու հայրենազրկումն արդիւնքն է Ատրպէյճանի կողմից միջազգային իրաւունքի նորմերի ...