Ատրպէյճանական հրասայլերու որսորդը՝ 19-ամեայ Մարատ Պետրոսեան – Video
«Երբ առաջին անգամ յարձակուեցին՝ սաղ հրասայլեր էին, մօտ 10 հատ, աւելի շատ էլ ետեւը կային, առաջինը վրիպեցի, մի երկու րոպէ անց երկրորդը խփեցինք»:
Սա միայն առաջին օրը, Ստեփանակերտի զինկոմիսարիատից մէկ տարի առաջ զինակոչուած Մարատ Պետրոսեանը պատմում է իր կողմից խոցուած հինգ հրասայլերի մասին մանրամասները:
«Երկրորդ օրը էլի՛ երեք հատ, իսկ վերջի օրը մի հատ էլ կրակեցի, յետոյ այլեւս հրասայլեր չկային, առաւօտը փախնում էին, իրիկունը գալիս»:
Քաջ ու դիպուկ էս հայորդուն նրա զինակիցներն արդէն «ուսթա» կամ «վարպետ» են կոչում, ինքն ամենեւին դէմ չէ այդ կոչմանը: Վարպետ դառնալու գաղտնիքն իր կարծիքով ոգու եւ արագաշարժ գտնուելուն մէջն է, պէտք է ընկերանալ նաեւ զէնքի հետ:
Սակայն միայն Մարատը չէ որ կարողացել է այս դիրքից թշնամու հրասայլ շարքից հանել, նրա զինակից Հայկ Մելքումեանը շարունակեց վարպետի անաւարտ մնացած գործն այն ժամանակ, երբ Մարատը բացակայում էր մարտադաշտից:
«Ցուրտ էր, անձրեւ էր, դիպուկահարները խփում էին, չէի թողել, որ Հայկը գնայ, ես գնացի, որ մուշտակ բերեմ հագնի, մի ժամից եկայ, լսում եմ, որ մի հրասայլ է խփել», ասում է Մարատ Պետրոսեանը:
«Մարատը բացակայում էր, մի հրասայլ դուրս էր եկել, խփեցի», իր կարգին պատմում է Հայկը:
«Հայկն ու իր միւս ընկեր Արամեանը եկել էին մեզ զինամթերք բերելու, եկան ու մնացին, ետ չգնացին, էդպէս էլ միասին շարունակում ենք, խփում ենք», պատմում է Մարատը:
Մեր տղաները հաւատում էին իրենց ուժերին, Մարատի խօսքով առանց դրա հնարաւոր չէր լինի խոցել թէկուզ եւ մէկ մարտական մեքենայ, վստահեցնում է, արցախցին կարող է հանգիստ լինել, ամէն ինչ վերահսկողութեան տակ է:
«Հանգիստ մնացէք, սաղ լաւ է լինելու, հրասայլ չի հասնելու էստեղ», հաստատում է 19-ամեայ Մարատը:
Video
https://www.youtube.com/watch?v=oassqBal7dY
Սերժօ Արշակեան
Հայկ Պապայեան
Artsakh TV