Պէտք է ձեւաւորել հայրենիքի փրկութեան կոմիտէ. Իշխան Սաղաթէլեան
ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթէլեանն իր ֆեյսպուքեան էջում գրում է.
«Քայլ 1. Նիկոլ Փաշինեանն ինքնակամ հրաժարական է տալիս։
Քայլ 2. Ձևաւորւում է հայրենիքի փրկութեան կոմիտէ։
Այս պահից սկսած իշխանութիւնը գոյութիւն չունի. Իշխան Սաղաթելեան կոչ արեց ստեղծել հայրենիքի փրկութեան կոմիտէ
Այսօր հայ ժողովուրդը, համայն հայութիւնը ունի մէկ գլխաւոր նպատակ՝ փրկել Արցախը, Ազատութեան հրապարակում հանրահաւաքի ժամանակ նշեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթէլեանը:
«Արցախը փրկելու համար մենք պէտք է սկսենք ազգային ազատագրական պայքար: Մենք այս պահին ձեւաւորում ենք հայրենիքի փրկութեան կոմիտէ: Ողջ հայ ժողովրդին եւ համայն հայութեանը կոչ ենք անում ոտքի կանգնել եւ փրկել Արցախը: Արցախը փրկելու համար կայ մէկ գլխաւոր խոչընդոտ՝ դրա անունը Նիկոլ է: Պէտք է անյապաղ ազատուել Նիկոլից, ազգի չարիքից:
Թուրքի առաջ կզած Հայաստանի ղեկավարը պէտք է հեռանայ: Այս կինն իր տունն է ուզում Հադրութում, էն միւսը՝ Ասկերանում, Նիկոլ, տուր էս մարդկանց տները:
Ունենք երկու կարեւոր գործողութիւն Արցախը փրկելու համար: Առաջինը պէտք է ազատուենք Արցախը յանձնող իշխանութիւններից: Երկրորդը, պէտք է ձեւաւորուի ազգային համաձայնութեան կառավարութիւն, համախմբենք մեր ժողովրդին եւ փրկենք Հայաստանն ու Արցախը: Սա է մեր ծրագիրը: Այս պահից գործում է հայրենիքի փրկութեան կոմիտէն»,-ասաց Իշխան Սաղաթէլեանը:
Նա կոչ արեց ժողովրդին ոտքի կանգնել. «Սա նաեւ անհնազանդութեան շարժում է, մենք չենք կարող թուրքի առաջ կզած ղեկավարին հանդուրժել: Պատերազմը բերել է Նիկոլը իր անհետեւողական քաղաքականութեան արդիւնքում, փչացրել է մեր յարաբերութիւնները մեր ռազմավարական դաշնակիցների հետ, Ռուսաստանի, Իրանի: Իր ստի, կեղծիքի, իր անվստահութեան պատճառով բերել հանգեցրել է պատերազմի, իսկ պատերազմի ողջ ընթացքում մատնուած է եղել անգործութեան եւ դաւաճանութեան:
Այս պահից սկսած Հայաստանի իշխանութիւնը գոյութիւն չունի, պէտք է հեռանան, որպէսզի փրկենք Հայաստանը եւ Արցախը: Նիկոլը չի կարող սա կանգնեցնել: Դրա համար պէտք է ձերբակալի 3 մլն բնակչութեանը: Ուրիշ տարբերակ չունի:
Այս ամէն ինչի համար պատասխանատուութեան իր բաժինն ունի նաեւ քաղաքական մեծամասնութիւնը: Արագ հրաւիրել ԱԺ արտահերթ նիստ եւ հեռացնել Նիկոլին: ԲՀԿ-ն արդէն դա նախաձեռնել է, «Լուսաւոր Հայաստանը» պարտաւոր է րոպեների ընթացքում միանալ այս նախաձեռնութեանը: Այլ տարբերակ չկայ: Նիկոլը բարոյական, քաղաքական որեւէ իրաւունք չունի ղեկավարելու այս ժողովրդին: Նա մեզնից խլեց մեր արժանապատուութիւնը:
Նիկոլ եթէ դու ունես արժանապատուութիւն, ինքնասիրութիւն, էս ժողովրդին էս վիճակին հասցնելուց յետոյ էլի կառչել ես քո աթոռին, ու շարունակում է փնտրել մեղաւորներ»,-յայտարարեց ՀՅԴ ներկայացուցիչը:
Նիկոլ Փաշինեանն այսօր փորձել է Ստեփանակերտը չյանձնելը ներկայացնել որպէս լաւութիւն. «Փորձում է մեղադրել բանակին, կուսակցութիւններին, ժողովրդին: Այս ամէնի համար կայ մէկ պատասխանատու՝ Նիկոլը եւ իր անմեղսունակ թիմը: Նիկոլ, ժողովուրդը զզւում է քեզանից, ամաչում է քո համար եւ քո ծառայութիւնները թուրքերի համար, հեռացիր եւ վերջ»: