Լոյս տեսաւ ՀՅԴ պաշտօնաթերթ «Դրօշակ»ի նոր շրջանի առաջին թիւը

Որոշ դադարից յետոյ կրկին հրապարակի վրայ է Հայ Յեղափոխական Դաշնակցութեան պաշտօնաթերթ «Դրօշակը»: 2020 թուականի յունուարին առաջին (1635-րդ) թիւը արդէն հասանելի է ընթերցողներին: Կեանքի 74-րդ տարին բոլորող պաշտօնաթերթը հրատարակուելու է ելեկտրոնային եղանակով, ամսաթերթի պարբերականութեամբ:

Որպէս պաշտօնաթերթի հիմնադիր, զուտ իրաւաբանական տեսանկիւնից և ՀՀ օրէնքներին համեմատ, նշուած է «ՀՅԴ պատմութեան թանգարան հիմնադրամի» անունը: ելեկտրոնային ամսաթերթի խմբագիրը նորանկախ Հայաստանի գաղափարական ուղղուածութեան մամուլի երախտաւորներից, ՀՅԴ Բիւրոյի մամուլի դիւանի ներկայացուցիչ Արտաշէս Շահբազեանն է:

Ելեկտրոնային անդրանիկ համարում առանձնացուած են մի շարք բաժիններ՝ «Հարցազրոյց» (ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ Յակոբ Տէր Խաչատուրեանի հետ), «Սոցիալական», «Դաշնակցական բեմ», «Հայրենի եզերք», «Տարածաշրջանային», «Սփիւռք», «Երիտասարդական», «Պատմութեան լուսարձակ», «Դէմքեր եւ դէպքեր», որոնցում զետեղուած են ՀՅԴ դերակատարութեանն ու անելիքներին, գաղափարախոսական, ՀՀ սոցիալ-տնտեսական հարցերին, Արցախին, Ջաւախքին, Այսրկովկասեան, Մերձաւոր և Միջին արևելեան եռացող հիմնահարցերին, Սփ՚իւռքին, Արևմտահայաստանին և համազգային նշանակութեան այլևայլ խնդիրներին առնչուող մի շարք ծանրակշիռ և գիտահանրամատչելի աշխատանքներ:

Ներբեռնել համարը։ Դրօշակ-2020-Թիւ-1

Leave a Comment

You must be logged in to post a comment.