Օրուայ գլխաւոր խնդիրը Հայաստանի վերջանական բռնատիրացումը կանխելն է. ԱԺ «Հայաստան» խմբակցութեան յայտարարութիւնը
- (0)

Գործող իշխանութիւնը հատել է օրէնքի եւ բարոյականութեան բոլոր սահմանները: Թշնամաբար հարուածներ է հասցրել պետականութեան բոլոր յենասիւներին՝ Անկախութեան հռչակագրին, Սահմանադրութեանը, բանակին, եկեղեցուն, սփիւռքին: Յանձնել է Արցախը: Նենգ գործելաոճով փորձում է լռեցնել ազգային դիմադրութեան օճախները:
Քողարկելով իր յանցաւոր վարքագիծը, շեղելով հանրութեանը հայոց պետականութեան սպառնալիքներից, ձգտելով խուսափել ազգային դաւաճանութեան համար պատասխանատուութիւնից՝ Նիկոլ Փաշինեանը բացայայտ ահաբեկչութիւն է իրականացնում հայ ժողովրդի նկատմամբ:
Շարունակւում են բռնատիրութեան կանոններով մարդկանց ապօրինի ձերբակալութիւնները, խուզարկութիւններն ու կալանաւորումները: Ներկայացւում են շինծու մեղադրանքներ, կիրառւում են հոգեբանական տեռորի բոլոր միջոցները՝ դրանք ուղեկցելով «յանցանքների» նախապատրաստութեան արհեստածին նկարագրութիւններով:
Ազգային ընդդիմադիր գործիչներին, նրանց աջակիցներին վերագրուող արարքները չարիքի իշխանութիւնը կարող է տարածել Հայաստանի Հանրապետութեան եւ աշխարհասփիւռ հայութեան՝ հայրենիքով մտահոգ իւրաքանչիւր անդամի նկատմամբ:
Նման պայմաններում հայ ժողովրդի բոլոր արժանապատիւ զաւակների պարտքն է միաւորուել եւ կանխել հայոց պետականութեան գլխաւոր սպառնալիքի՝ Հայաստանի գործող իշխանութեան հետագայ գործողութիւնները:
Օրուայ գլխաւոր խնդիրը Հայաստանի վերջանական բռնատիրացումը կանխելն է, սրանց հեռացումը, պատասխանատուութեան ենթարկելը, երկրի ու հայութեան արժանապատուութեան վերականգնումը:
Ադպէս էլ լինելու է: Շուտով: