Փափազեանին արգելելու իրական պատճառները 3-ն են. Իշխան Սաղաթելեան
«Մուրադ Փափազեանին արգելելու իրական պատճառները 3-ն են»,- այս մասին Yerevan.Today-ի հետ զրոյցում ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելեանը՝ անդրադառնալով ՀՅԴ Բիւրոյի անդամ, Ֆրանսիայի հայկական կազմակերպութիւնների համակարգող խորհրդի (CCAF) համանախագահ Մուրադ Փափազեանի մուտքը ՀՀ տարածք արգելելու փաստին։
Նշելով պատճառները՝ Իշխան Սաղաթելեանն ասաց․
«Առաջինը՝ Նիկոլն իր այդ քայլով փորձում է դուր գալ թուրքերին՝ ցոյց տալով, որ տեսեք ոնց եմ հարուածում Հայ դատի պաշտպաններին․ սա յստակ ուղերձ էր թուրքերին՝ նրանց սիրաշահելու, դուր գալու առումով, ինչպէս նաեւ նա դրանով Հայաստան-Սփիւռք՝ իր իշխանութեան օրօք սկիզբ առած պառակտումն է խորացնում, ոովհետեւ դա եւս թուրքերին դուր գալու կարեւոր քայլ է իր համար։
Երկրորդ պատճառն այն է, որ այդ քայլով ուզում են վախեցնել միւս սփիւռքահայ գործիչներին եւ ցոյց տալ, որ բոլոր նրանք, ովքեր Սփիւռքում դիմադրութիւն կձեւաւօրէն Թուրքիայի կառավարութեան դէմ, ինչպէս նաեւ այս իշխանութիւններին կը յիշեցնեն իրենց դաւաճանութեան մասին ու կպայքարէն այս դաւաճան կառավարութեան դէմ, անցանկալի անձ են համարուելու Հայաստանում։ Եւ երրորդը՝ դրանով նա դրսեւորեց իր հերթական հակադաշնակցական քայլը եւ գործողութիւնը: Ի դէպ, Նիկոլի պայքարը Դաշնակցութեան դէմ գալիս է իր թրքասիրութիւնից։ Մեր դէմ այսպէս ջանասիրաբար տարիներ շարունակ պայքարել են թուրքերն ու ադրբեջանցիները, ուստի՝ դաշնակցական գործիչների դէմ պայքարելու իր այս մոլուցքի պատճառը զուտ թրքասիրութիւնն է, եւ այս առումով սրանք բոլորն իրար գաղափարակից են»։
Ըստ բանախօսի՝ վերոնշուածներն են Մուրադ Փափազեանին հայրենիքում անցանկալի անձ ճանաչելու հիմնական պատճառները, իսկ մնացածը լոլոներ են, որով Փաշինեանի իշխանութիւնը փորձում է արդարացնել իր ապօրինի, հակասահմանադրական եւ հերթական ճղճիմ գործողութիւնը։
«Մեկ տարի առաջ Ֆրանսիայում ցոյց է տեղի ունեցել, եւ դեռ պարզ չէ՝ Մուրադ Փափազեանն այդ ցոյցին մասնակցե՞լ է, թէ՝ ոչ։ Մեկ տարուայ ընթացքում մի քանի անգամ նա եկել է Հայաստան, եւրոպացի կարեւոր պաշտօնեաների է ուղեկցել. որեւէ բան տեղի չի ունեցել, եւ յանկարծ՝ Փափազեանին արգելում են Սփիւռքում «Դիմադրութիւն» շարժման պայքարի ակտիւացման փուլում: Բնականաբար, այս համընկնումը պատահական լինել չի կարող: Հետեւաբար՝ իշխանութեան բացատրութիւնները ծիծաղաշարժ կը թուային, եթէ խորքի մէջ ողբերգական չլինէին, իսկ իրական պատճառները վերեւում նշեցի։ Ամէն դէպքում իրենք չէն մարսելու, սա թող լաւ իմանան»,- եզրափակեց Իշխան Սաղաթելեանը։