Ցուցադրուեցին քաջերի ստեղծած արուեստի գործերը, որոնք կերտուել են պատերազմի օրերին խրամատներում

 

Երևանում տեղի ունեցաւ «Խրամատային գեղարուեստ» խորագրով հանրապետական ցուցահանդէսը, որի ընթացքում ցուցադրուեցին Արցախեան երեք պատերազմների ընթացքում մարտեր մղած և անգամ խրամատներում ստեղծագործած քաջերի գործերը։ Այս ստեղծագործութիւններում միախառնուած են հայի  ազատ ապրելու ձգտումը, քաջութիւնն ու ստեղծագործ մտքի թռիչքը։  Ցուցահանդէսը կազմակերպուել էր  «Ղարաբաղեան պատերազմի վետերանների միութիւն» հասարակական կազմակերպութեան մտայղացմամբ։ Ցուցահանդէսի ընթացքում ներկայացուեց մօտ 30 հեղինակի ստեղծագործութիւն, որոնցից միայն երեքն  են ողջ մնացել։

«Ղարաբաղեան պատերազմի վետերանների միութիւն» հասարակական կազմակերպութեան նախագահ Գրիգոր Գրիգորեանը  «Հորիզոն»-ի զրոյցում նշեց` ջանալու են գտնել նոր հեղինակների։ Նրանցից ոմանք պրոֆեսիոնալներ են եղել, ոմանք՝ սիրողական նկարողներ, որոնք, սակայն, ոչ պակաս տաղանդաւոր։ Գրիգոր Գրիգորեանը վստահեցրեց՝ նման միջոցառումները շարունակական են լինելու, քանի որ դա ևս մի միջոց է մեր քաջերի անունն ու յիշատակը վառ պահելու, որոնցում արտացոլուած  են  մեր քաջերի յոյսերն ու ապրումները, չէ՞ որ այդ ստեղծագործութիւններն արարուել են խրամատներում, մեր պայքարի ու մաքառումի օրերին։

https://fb.watch/dnbD-G9TBI/

 

Leave a Comment

You must be logged in to post a comment.