Տերսիմի ամենամեծ հայկական եկեղեցին աւերակի է վերածուել

Թուրքիայում Տերսիմի (Թունջելի) Խոզաթ գաւառի Էրգեն (Գեչիմլի) գիւղում գտնուող հազարամեայ հայկական եկեղեցին, որը յայտնի է Էրգանի եկեղեցի անունով, անխնամ մնալու հետևանքով աւերակ վիճակում է յայտնուել։

Դեռևս 2012 թ. Էրզրումի (Կարին-Ակունքի խմբ․) մշակութային ժառանգութեան պահպանութեան խորհուրդը ընդունել է եկեղեցու պահպանման անհրաժեշտութեան վերաբերեալ Թունջելիի նահանգի մշակոյթի և տուրիզմի վարչութեան ներկայացրած դիմումը, սակայն մինչ օրս եկեղեցու պահպանման կամ վերակառուցմանն ուղղուած որևէ աշխատանք չի կատարուել։

Էրգանի եկեղեցին կառուցուել է 975 թուականին։ Եկեղեցու պատերի ներսի հատուածում դեռևս պահպանւում են հայատառ որոշ արձանագրութիւններ: Էրգանի եկեղեցին համարւում է Տերսիմի ամենամեծ ու հին հայկական եկեղեցիներից մէկը։ Յայտնի է, որ Ցեղասպանութեան ժամանակ Էրգանիի վերջին քահանան հրկիզուել և սպանուել է հէնց եկեղեցում։ Եկեղեցին չի գործել 1915 թուականից ի վեր։

akunq.net

 

Leave a Comment

You must be logged in to post a comment.