Վեհափառի յորդորով հացադուլաւորները դադարեցրել են հացադուլը

Դեկտեմբերի 1-ին, ՀՀ կառավարութեան շէնքի առջև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանի հրաժարականի պահանջով հացադուլ յայտարարած՝ ՀՅԴ անդամներ Գեղամ Մանուկեանին ու Գարիկ Աւետիսեանին է այցելել Ամենայն Հայոց Գարեգին Բ. կաթողիկոսը։ Վեհափառը յորդորել է նրանց՝ դադարեցնել հացադուլը։

Տեղեկութիւնը հաստատել է Գեղամ Մանուկեանը՝ նշելով. «Սիրելի զինակիցներ, ընկերներ, հարազատներ։ Մեր միասնական հացադուլի 9-րդ օրը, Կառավարութեան շէնքի դիմաց այցելեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը։ Նա բաւականին երկար զրուցեց հետներս, յորդորեց դադարեցնել հացադուլը, քանի որ պայքարի այլ ուղիներ կան։ Եղել էին բազում նման յորդորներ անցնող օրերին, բայց շարունակել էինք մեր գործողութիւնները։ Վեհափառ Հայրապետին դժուար էր մերժելը։ Այսօրուանից մեր զինակից ընկերների հետ դադարեցնում ենք հացադուլը, ու շարունակում մեր պայքարը։ Նոր օր, նոր ՊԱՅՔԱՐ։ Նիկոլը պէտք է անյապաղ հեռանայ։ Շնորհակալ եմ աջակցութեան, զորակցութեան եւ սրտացաւութեան համար»։

Leave a Comment

You must be logged in to post a comment.