«Պատերազմ չի լինի, եթէ մենք հեռացնենք այս ստահակին, հակառակ դէպքում մենք ունենալու ենք ստորացուած երկիր, ստորացուած զինուոր, ստորացուած ժողովուրդ, կորցրած հայրենիք»․ Արծուիկ Մինասեան

Այսօր Կառավարութեան շէնքի դիմաց բազմաթիւ քաղաքացիներ էին հաւաքուել։ Վերջիններս պահանջում էին, որ վարչապետի ժամանակ՚աւոր պաշտօնակատար Նիկոլ Փաշինեանը հրապարակի նախօրէին յայտնի դարձած սկանդալային փաստաթուղթը: Յիշեցնենք՝ այսօր Կառավարութեան նիստի ընթացքում Փաշինեանը չհերքեց այդ փաստաթղթի առկայութիւնը, աւելին` յայտարարեց, որ ստորագրելու է այդ փաստաթուղթը, և դա բխում է ՀՀ շահերից։

Մայիսի 19–ին Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայէլ Մինասեանը ֆեյսբուքեան իր էջում գրառում էր կատարել՝ անդրադառնալով այդ փաստաթղթին։ Միքայէլ Մինասեանը գրել էր՝ Նիկոլ Փաշինեանը պատրաստւում է ստորագրել եռակողմ փաստաթուղթ, որի համաձայն՝ հինգ գիւղ Տաւուշից և մէկ գիւղ Արարատից զիջելու է ադրբեջանցիներին մինչև հայ–ադրբեջանական սահմանի վերջնական սահմանազատումը։

Միքայէլ Մինասեանն իր գրառման մեջ նշել էր նաև, որ փաստաթղթի հետ կապուած՝ աշխատանքներն աւարտուած են, այն շուտով կը ստորագրուի և կը հրապարակուի։

Այսօր Կառավարութեան մօտ ընթացող հանրահաւաքի ընթացքում «Պատիւ ունեմ» դաշինքի վարչապետի թեկնածու Արթուր Վանեցեանը, անդրադառնալով վերոնշեալ փաստաթղթին, նշեց․  «Մեր ժողովուրդը պէտք է գիտակցի, թէ իրականում ինչ է կատարւում մեր երկրում։ Պաշտօնական տուեալների համաձայն` 500-ից աւելի ադրբեջանցի զինուորական անարգել մտել  է Սիւնիք, Գեղարքունիք։ Այս իշխանութիւնների` մէկ  օր աւել իշխանութեան ղեկին մնալը ուղիղ սպառնալիք է ՀՀ  ազգային անվտանգութեանը»։

Արթուր Վանեցեանը նշեց՝ մէկ ամիս է մնացել արտահերթ խորհրդարանական ընտրութիւններին, ուստի այս իշխանութիւնները փորձում են արագօրէն ինչ-որ փաստաթղթեր ստորագրել։

ՀՅԴ ԳՄ անդամ Արծուիկ Մինասեանը ևս ելոյթ ունեցաւ հանրահաւաքի ընթացքում։ Նա նշեց՝ 30 օր առաջ իր պաշտօնազրկումից յետոյ այս գլխաւոր դաւաճանը  թուրքերի ու ադրբեջանցիների հետ միասին նախաձեռնել է մի ազգադաւ ծրագիր՝ փորձելով սպասուող ընտրութիւններում ստանալ նաև թուրքերի ու ադրբեջանցիների աջակցութիւնը։

«Որպես իրաւազօրութիւն չունեցող անձ՝ սրա կողմից ստորագրուող իւրաքանչիւր փաստաթուղթ առ ոչինչ է։ Սրա մասին պիտի իմանայ նաև միջազգաին հանրութիւնը, պիտի իմանան այն երկրները, որոնք համարւում են ՀՀ դաշնակից կամ բարեկամ, ինչպէս նաև ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրները և այն բոլոր երկրները, որոնք դերակատար են այս տարածաշրջանում։ Այա պայմաններում որևէ համաձայնութիւն առ ոչինչ է։ Դա չի կարող միջազգային ապարէզում օրինական համարուել»։

Արծուիկ Մինասեանը նշեց՝  ՀՀ գլխաւոր դատախազը պարտաւոր է հենց հիմա քրէական գործ յարուցել, ձերբակալել, ազատութիւնից զրկել Նիկոլ Փաշինեանին։

«Բոլոր ուժային կառոյցները պէտք է գիտակցեն, որ այս իրավիճակում հայրենիքի փրկութիւնը այլընտրանք չունի։ Աւելի լաւ է ազատուել ազգադաւերից, քան թէ հետագայում դառնալ սերունդների նզովքի առարկայ։

Ակնյայտ է, որ այսօրուայ պաշտպանութեան նախարարը, Զինուած ուժերի գլխաւոր շտաբի պետի պարտականութիւնները ապօրինաբար կատարող անձը, ԱԽ քարտւողարը պիտի պաշտօնազրկուեն։ Դա շատ արագ պիտի արուի՝ ընդհուպ մինչև ընտրութիւնները։ Ուրիշ կարող անձեր պիտի զբաղեցնեն այդ պաշտօնները, որպեսզի կարողանանք զսպել ադրբեջանական ագրեսիան», — ասաց Արծուիկ Մինասեանը։

Նա  յաւելեց՝ մենք կարող ենք մեր կորացած մէջքը շտկել, մեր արժանապատուութիւնը վերականգնել։

«Սիրելի’ ժողովուրդ, պատերազմ չի լինի, եթէ մենք հեռացնենք այս ստահակին, հակառակ դէպքում մենք ունենալու ենք ստորացուած երկիր, ստորացուած զինուոր, ստորացուած ժողովուրդ, կորցրած հայրենիք», — եզրափակեց Արծուիկ Մինասեանը։

Յասմիկ Բալե
յեան

 

Leave a Comment

You must be logged in to post a comment.