Որևէ մէկի մտքով չանցնի, որ կարայ մտնի Դաշնակցութեան գրասենեակ․ Իշխան Սաղաթելեան

Ինչ կատարւում է այս պահին՝ ապօրինութիւն է և որևէ մէկի մտքով չանցնի, որ կարայ մտնի Դաշնակցութեան գրասենեակ՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելեանը ՀՅԴ «Արամ Մանուկեան» երիտասարդական կենտրոնի դիմաց, ուր փորձում են ներխուժել ոստիկանները։

«Մենք այստեղ ենք, թոյլ չենք տալու, մեր երիտասարդները խաղաղ անհնազանդութեան ակցիայ են արել, դա իրենք քաղաքացիական իրաւունքն է։ Ոստիկանութիւնն էլ թող օրէնքի սահմաններում իրականացնի իր գործառոյթը։ Ինքը երեկուանից արդէն դուրս է գալիս իր գործառոյթների շրջանակից՝ կատարելով մէկ մարդու ապօրինի հրահանգները»,-ասաց նա։

Սաղաթելեանը փաստեց, որ այդ տղերքը, ում ձերբակալում են, պատերազմում կորցրել են իրենց ընկերներին, եղբայրներին․ «Ո՞ր մէկին ձերբակալեն, ո՞ր մէկին, քանի տասնեակ հազար մարդ կարող են ձերբակալել․ վայրկեանների ընթացքում են մարդիկ հաւաքւում»։

Իշխան Սաղաթելեանը փաստեց՝ Ոստիկանութիւնը դարձել է Փաշինեանի միակ յենարանը։

Մինչ այդ դաշնակցական երիտասարդները խաղաղ իրազեկման ակցիայ էին իրականացնում Կոմիտաս-Գիւլբենկեան խաչմերուկում, որից յետոյ ոստիկանները մօտեցան և շրջափակեցին երիտասարդական կենտրոնը։ Ապա գրոհեցին շէնքի վրայ և սկսեցին բերման ենթարկել բոլոր այն երիտասարդներին, ովքեր դուրս էին գալիս շէնքից։

 

https://youtu.be/QRm4HuKqHlE

Leave a Comment

You must be logged in to post a comment.