Նոր կապիտուլեացիա է մեզ պարտադրուելու, դրա դէմն օր առաջ պէտք է առնել․ Արմէն Ռուստամեան

«Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Արմէն Ռուստամեանն այսօրուայ ԱԺ նիստի իր ելոյթում նախ յատկանշեց հետեւեալը․ «Գիտէ՞ք մեր ընտրողերը մեզ ինչ պատգամ են տուել»․ ասուածը հիմնաւորելով, պատգամաւորն իր խօսքում նաեւ ընդգծեց, որ ընդդիմութիւնը խորհրդարան է եկել բանավիճելու, քանի որ բան ունի ասելու․
«Աւարտուել է հին ու նորի հնարքի կիրառման ձեր լիմիտը»,- նշեց Ռուստամեանը՝ շարունակելով։
«Մենք ասում ենք, որ իրավիճակը գնալով լրջանում է, խորանում են մեր խնդիրները, մարտահրաւէրները գնալով աւելանալու են․․․ Քանի դեռ չենք բացայայտել այս պարտութեան իրական պատճառները, չեն կանխարգելել պարտութիւնից բխող վտանգները, մենք ո՞նց ենք խօսում ճգնաժամի յաղթահարման մասին։ Ապրիլեան պատերազմը 44-օրեայ պատերազմից տարբերւում է մի կարեւոր հանգամանքով, որ այդ ժամանակ աշխարհը դատապարտեց Ադրբեջանի յարձակումը, իսկ այս պատերազմի ժամանակ դատապարտում չի եղել»,-նշեց Ռուստամեանը։

Leave a Comment

You must be logged in to post a comment.