Նիկոլի նպատակն է՝ սեփական կաշին փրկել, պետութիւնը տապալել, արցախցիների միջոցով Արցախը վերացնել. Տիգրան Աբրահամեան

«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սէյրանեանի հիւրն ԱԺ «Պատիւ ունեմ» խմբակցութեան քարտուղար Տիգրան Աբրահամեանն է:

Զրոյցի ընթացքում քննարկուած հիմնական թեմաները՝ թեզերով.

  • Իրավիճակը բաւականին ծանր է բոլոր առումներով, Արցախը կանգնած է. տնտեսութիւնը, մարդկանց տեղաշարժուելու հնարաւորութիւնը՝ վառելիքի պակասի պատճառով:

  • Առաջին անհրաժեշտութեան սննդամթերք ընդհանրապէս չկայ՝ շաքարաւազ, աղ, դեղորայք, մանկական սնունդ… Մարդիկ սովի են մատնուած, ըստ էութեան կտտանքների են ենթարկւում:

  • Արցախի իշխանութիւնը իրավիճակի ճշգրիտ գնահատականն այդպէս էլ չի տալիս: Իսկ մինչեւ յստակ չհասկանան, թէ ինչի հետեւանքով ենք հասել այս կէտին, որեւէ հարց լուծելու հնարաւորութիւն չի լինի:

  • Հակարի գետի վրայ ատրպէյճանական անցակէտում տեղի ունեցած դէպքը, երբ առեւանգուեց Կարմիր խաչի ուղեկցութեամբ վիրահատութեան նպատակով Երեւան տեղափոխուող Վագիֆ Խաչատրեանը, երէկ էլ Ատրպէյճանի կողմից վերահսկուող տարածքում յայտնուած արցախցի 61-ամեայ տղամարդու՝ Ռաշիտ Բեգլերեանի ձերբակալութեան փաստը: Այս բոլոր դէպքերը պէտք է անհանգստացնի  Հայաստանում, Արցախում եւ սփիւռքում ապրող բոլոր հայերին, դա բոլորին է վերաբերում։ Մենք նման դրսեւորումները տեսնելու ենք այսօր, վաղը եւ առաջիկայ տարիներին Հայաստանում եւ սփիւռքում:

  • Շարունակում է գործել՝ «չկայ հայ, չկայ խնդիր» սկզբունքը, որը համահունչ է թուրք-ատրպէյճանական մօտեցումներին։

  • Մի քանի ամիս առաջ էր, երբ Նախիջեւանի ուղղութեամբ Սիսիանի հատուածում ատրպէյճանցին հայ բնակչի էր սպանել: Յայտնի չէ, թէ ինչպէս էր հատել Հայաստանի Հանրապետութեան պետական սահմանը, հասել Սիսիան, ապա հսկայական ճանապարհ անցնելով՝ հասել Կապան ու սպանել հայ մարդուն: Այս պայմաններում Հայաստանում ապրող որեւէ մարդ չի կարող իրեն անվտանգ զգալ:

  • Սա, բնականաբար, մարդկանց զգաստացնում է, մարդիկ տեսնում են, որ Հայաստանի Հանրապետութիւնում պետութիւն գոյութիւն չունի:

Ինչպէ՞ս է տեղի ունեցել սահմանի հատումը, ինչպէ՞ս են ներթափանցել Հայաստանի տարածքի խորքը, ինչպէ՞ս են մարդ սպանել, այս բոլոր հարցերի պատասխանները պէտք է տան սահմանապահներն ու իրաւապահները, դա նրանց գործն է, մինչդեռ ատրպէյճանցիներին բացայայտել են ոչ թէ իրաւապահները, այլ գիւղի երիտասարդները:

  • Իշխանութիւնները որեւէ լուրջ քայլ չեն կատարում, որը ատրպէյճանցիների ոտնձգութիւնները կանխելու հնարաւորութիւն կը տայ:

  • Ժամանակակից աշխարհում պատերազմը բազմաբնոյթ է, ուստի Երեւանում էլ կայ անհանգստութիւն, որովհետեւ պատերազմը միայն ճակատում չի լինում: Հայաստանում մարդիկ այսօր պաշտպանուած չեն, բացի Նիկոլ Փաշինեանից, նրա ընտանիքի անդամներից ու մերձաւոր շրջապատից։ Միայն նրանք են պաշտպանուած, եւ նրանց անվտանգութիւնն է պետութիւնն ապահովում:

  • Նիկոլ Փաշինեանի համար կարեւորը ոչ թէ մեր հայրենակիցների անվտանգութիւնն է, այլ սեփական կաշին, որը փորձում է փրկել անգամ պետութիւնը տապալելու գնով:

  • Երկրում հիմնական ակտիւ ռեսուրսը երիտասարդութիւնն է, եւ պատահական չէ, որ իշխանութիւնը փորձում է կեղծ օրակարգերով զբաղեցնել երիտասարդութեանը՝ շեղելով նրանց հիմնական խնդիրներից, ու մարդկանց հեռացնել մեր երկրի համար կարեւոր օրակարգերից:

  • Չեմ կարծում, որ իշխանութիւնը կարողանալու է այս իրավիճակը երկար պահել: Երկրում մղձաւանջի պայմաններում առկայ անբարոյական մթնոլորտը մի կողմից՝ որոշակի ֆոն պահում է, բայց սա մի օր պայթելու է, չգիտեմ՝ ինչ հետեւանքների է յանգեցնելու, երկու պետութիւնների կործանմա՞նը, թէ՞ ոչ:

  • Երկրի անվտանգութեան, մեր գլխին կախուած սպառնալիքների շուրջ քննարկումներն աւելի շատ հանրային մակարդակում են լինում, այն դէպքում, երբ գոյութիւն ունի պետութիւն եւ հենց պետութիւնը պէտք է ստանձնի որոշակի գործառոյթներ, իսկ երբ իշխանութիւնը յայտարարում է, թէ ճանաչում է Արցախն Ատրպէյճանի կազմում՝ այդ իշխանութիւնն այլեւս անելիք չունի: Այս իշխանութիւնն Արցախի հարցը ինքնորոշման ճանաչումից վերածել է ատրպէյճանական համայնքում առկայ խնդիրների:

  • Այս իշխանութիւնների պարագայում խնդրի որեւէ ռէալ լուծում չկայ, Արցախում այնպիսի իրավիճակ է ստեղծուել, որ մարդիկ արդէն ծայրայեղ քայլերի են պատրաստ:

  • Աղտամ-Ստեփանակերտ երթուղու շահագործումը բերելու է Ատրպէյճանից լիարժէք կախուածութեան, վերահսկողութեան Արցախի նկատմամբ: Ատրպէյճանն էթնիկ զտում է իրականացնելու, չի բացառւում՝ մասսայական սպանութիւններ էլ լինեն, հային Արցախից ի սպառ վերացնելու համար:

Հայաստանի գործող իշխանութիւնների նպատակն է եղել՝ Արցախը ներսից պայթեցնել: Ջանք չեն խնայել Արցախի ներսում պառակտում մտցնելու նպատակով ականներ շարելու համար, ծանր հարուած հասցնելով Արցախի հանրութեանը:

  • Ամէն ինչ անում են, որպէսզի մարդկանց շուրջ համախմբում տեղի չունենայ, ներսից պայթեցնեն պրոցեսը: Նիկոլի նպատակն է՝ հենց արցախցիների միջոցով Արցախը վերացնել, որպէսզի յետոյ ասեն, թէ իրենք մեղք չունեն արցախցիներն իրենք են որոշել:

  • Իսկ Արցախում կան մարդիկ, որոնց մի մասն անձնական վրէժխնդրութեան հարց է լուծում, ոմանք Հայաստանի Հանրապետութեան իշխանութիւններին ծառայելու մոլուցք ունեն, որոշներն էլ սեփական խնդիրներն են լուծում:

  • Շատ ակնյայտ է, որ Նիկոլ Փաշինեանը պատմական նուէր է թուրք-ատրպէյճանական տանդեմի համար։ Այն պահին, երբ տեսնում են, որ Հայաստանի ներքաղաքական կեանքում խնդիրներ կան, եւ կարող է Նիկոլի իշխանութեանը վտանգ սպառնալ, Ատրպէյճանը դադար է վերցնում, այնպէս, ինչպէս արտահերթ խորհրդարանական ընտրութիւնների ժամանակ եղաւ, հիմա էլ սպասում են առաջիկայում Երեւանի քաղաքապետի ընտրութիւնների արդիւնքներին:

  • Իւրաքանչիւրը պէտք է գիտակցի, որ այս իշխանութիւններին սպասարկող ցանկացած թեկնածու իր գործունէութեամբ նպաստում է Արցախի յանձնմանը եւ Հայաստանի նկատմամբ այնպիսի վերահսկողութեան սահմանելուն, որը կը յանգեցնի նոր՝ տարածքային եւ մարդկային կորուստների։ Իսկ այս պայմաններում խաղաղութեան մասին խօսք լինել չի կարող:

  • Այս պայմաններում խաղաղութեան պայմանագիրը լինելու է տրաֆարէտ՝ Հայաստանի գլխին կախուած, որի գրուած է լինելու՝ «ՎԱՃԱՌՈՒԱԾ Է», դա լինելու է հայերի գաղթական դառնալու մասին փաստաթուղթ: Սա հայի հետքը մաքրելու մասին փաստաթուղթ է լինելու:

  • Դաւիթ Տոնոյեանը կարծես նպատակ ունէր լեգիտիմացնելու ԱԺ Քննիչ յանձնաժողովում նախկինում լրջագոյն հարցերի վերաբերեալ հնչած յայտարարութիւնները: Շատ աւելի ծանր պատասխան կը հնչեցնէի, բայց չեմ ուզում՝ հաշուի առնելով նրա կարգավիճակը:

  • Ինչո՞վ է Տոնոյեանը տարբերւում Փաշինեանից եւ փաշինեանական թիմից:

  • Եթէ մտածում է, թէ իր խօսքը ծառայում է ՀՀ-ին կամ ԱՀ-ին, ապա այդպէս չէ:

  • Իրաւական, դատաիրաւական համակարգը գտնւում է այս իշխանութիւնների տոտալ վերահսկողութեան տակ, լուծում է 44-օրեայ պատերազմի յանցագործութիւնները պարտակելու հարցը:

  • Ընդդիմութեան մասնակցութիւնը որեւէ բան չէր բերելու հայ ժողովրդին, այս ողջ գործընթացը ծառայում է բացառապէս մէկ մարդու՝ միայն Փաշինեանին:

  • Հետագայում, երբ չի լինի այս իշխանութիւնը, եւ կը լինի օբիէկտիւ քննութիւն, ռէալ գնահատականի հիման վրայ կը կառուցուի պետութեան անվտանգութիւնը:

  • 2018-ին նրանք, ովքեր պաշտօններ զբաղեցրեցին եւ հիմա էլ շարունակում են պաշտօնավարել, կրում են այսօր ստեղծուած իրավիճակի համար իրենց պատասխանատուութիւնը:

  • Տոնոյեանի՝ «Նոր պատերազմ, նոր տարածքներ», յայտարարութիւնը՝ ԱՄՆ-ում, Նիկոլ Փաշինեանի՝ «Արցախը Հայաստան է, եւ վերջ» յայտարարութիւնը՝ Ստեփանակերտում, մեծամիտ եւ պոպուլիստական էին, որոնք արագացրեցին Ատրպէյճանի քայլերը հնարաւոր ռազմական գործողութիւններ սկսելու առումով:

  • Տղամարդկութիւն չկա՞ր, որ գիտակցէիք, թէ ձեր ասածի հետեւանքն ինչ է լինելու:

  • ԱԺ Քննիչ յանձնաժողովում Անդրանիկ Քոչարեանը պարզ ասեց, որ Տոնոյեանը բոլորի մեղքն իր վրայ է վերցրել: Փաշինեանի նպատակն է՝ ուրիշների ձեռքերով մաքրել իրենց մեղքերը, ինչը յաջողութեամբ կատարում են:

  • Այս Քննիչ յանձնաժողովի նպատակն է՝ դուրս բերել Փաշինեանին պատասխանատուութեան բեռի տակից եւ այդ բեռը բաշխել ուրիշների վրայ:

  • Պաշտպանութեան նախարարին պատերազմի նախօրէին եւ դրա ընթացքում՝ արտերկիր եւ ապա Մեղրի գործուղումների ուղարկելով՝ մի բան է փաստւում, կամ, Նիկոլ Փաշինյանի կարծիքով՝ նախարարը որեւէ դեր չի ունեցել, կամ այդ ամէնն արել է Պաշտպանութեան նախարարի գործողութիւնները ձախողելու նպատակով:

  • Պատերազմի ընթացքում կառավարում ասուածը գոյութիւն չի ունեցել, իսկ դրա բացակայութեան պայմաններում որեւէ պետութիւն յաղթել չի կարող: Չի եղել նախատեսուած մոբիլիզացիան, գործընթացը մահացել էր այն ժամանակ, երբ յայտարարուեց, որ համայնքների ղեկավարները պէտք է ջոկատներ հաւաքեն ու գնան ճակատ:

  • ՍՈՒ-երի մասն իրենք մանիպուլացնում են, բայց խնդիրն այն է, որ նրանք, գիտակցելով, որ ցանկացած պահի կարող է պատերազմ լինել, գնել են ինքնաթիռ, որը համապատասխան զինամթերք չի ունեցել:

  • Ապրիլեան պատերազմի քննիչ յանձնաժողովն ուսումնասիրութիւնների ընթացքում եթէ լուրջ փաստեր, որեւէ յանցագործութիւն գտնէր, ապա տուեալ մարդիկ անպայման կը յայտնուէին ճաղերի ետեւում, բայց այնտեղ նման խնդիր չկար, եւ քննութեան արդիւնքները դարձան ընդամէնը զեկոյց, որը սարքուել էր Անդրանիկ Քոչարեանի երեւակայութիւններով, որը հետագայում իրական հետեւանք չունեցաւ:

  • Արմէն Աշոտեանին եւ Գրիգորի Խաչատուրովին փակի տակ պահելով՝ այս իշխանութիւնները հասարակութեանն ազդակներ են յղում, եթէ այդ կարգի քաղաքական ու ռազմական գործիչներն են յայտնւում փակի տակ, ապա նոյնը սպասւում է միւսներին:

Մանրամասները՝ տեսանիւթում:

Comments are closed.