Նիկոլականների սադրանքը՝ Դեմիրճեան փողոցում

Հայրենիքի փրկութեան շարժման հանրահաւաքից և երթից յետոյ Փաշինեանի մի խումբ աջակիցներ, գործելով իշխանութիւնների հրահանգով, ներխուժել են Հայրենիքի փրկութեան շարժման՝ Դէմիրճեան փողոցի վրայ գտնուող վրանային ճամբար, վիրաւորել և ֆիզիքական բռնութիւն գործադրել վրանում գտնուող մարդկանց, այդ թւում՝ կանանց և աղջիկների նկատմամբ:
Շարժման՝ վրաններում և փողոցում գնտուող ներկայացուցիչները փորձել են արագօրէն հեռացնել Նիկոլի սադրիչներին: Սադրանքին միջամտել են ոստիկանները, ովքեր բռնութեամբ բերման են ենթարկել նաև Շարժման մի շարք ներկայացուցիչների: Ըստ ականատեսների՝ ոստիկանների մէջ եղել են նաև կարմիր բերետաւորներ, ովքեր ակնյայտ հարբած են եղել: Վերջիններիս հեռացրել են տարածքից այն ժամանակ, երբ քաղաքացիները մատնացոյց են արել նրանց հարբած վիճակը:
Ոստիկաններն առանձնակի բռնութիւն են գործադրել Շարժման համակարգող, ՀՅԴ ՀԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելեանի եղբօր՝ Նաիրի Սաղաթելեանի, ինչպէս նաև հորեղօոր որդու՝ Գուրգէն Սաղաթելեանի նկատմամբ, որոնց ցուցադրաբար պառկեցրել են գետնին, կիրառել ստորացուցիչ մեթոտներ՝ այնուհետև բերման ենթարկելով ոստիկանութեան բաժանմունքներ:

Leave a Comment

You must be logged in to post a comment.