Նախագահ Սարգսեանը հանդիպած է ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ Յակոբ Տէր-Խաչատուրեանի հետ

Հայաստանի Հանրապետութեան նախագահ Արմէն Սարգսեանը այսօր ընդունած է ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ Յակոբ Տէր-Խաչատուրեանին:

Յակոբ Տէր-Խաչատուրեանը ներկայացուցած է ՀՅԴ Հայ դատի յանձնախումբերու և գրասենեակներու՝ օրերս Երևանի եւ Ստեփանակերտի մէջ տեղի ունեցած խորհրդաժողովի աշխատանքի արդիւնքները և 2020 թուականի ծրագրերը: Անդրադարձ կատարուած է նաև Հայոց Ցեղասպանութեան 105-րդ տարելիցի և Սևրի դաշնագրի 100-ամեակի կապակցութեամբ նախապատրաստուող միջոցառումներուն:

Հանդիպման ընթացքին քննարուած է նաև Հայաստանի քաղաքական իրավիճակը, համահայկական օրակարգի խնդիրներու և ազգային տարբեր ծրագրերու շուրջ համագործակցելու հնարաւորութիւնները։

Leave a Comment

You must be logged in to post a comment.