10 մարտ 2022-ին իր մահկանացուն կնքեց գրող, արձակագիր, հրապարակախօս, հասարակական-քաղաքական գործիչ, Հայաստանի մշակոյթի վաստակաւոր գործիչ, Հայաստանի Հանրապետութեան Պատուոյ շքանշանակիր, ՀՅ Դաշնակցութեան անդամ Ալվարդ Պետրոսեանը:
Ալվարդ Պետրոսեան ծնած է 4 հոկտեմբեր 1946-ին, Երեւան:
Շիրվանզադէի անուան դպրոցը աւարտելէ ետք, 1968-ին աւարտած է Երեւանի պետական համալսարանի բանասիրական բաժանմունքը:
1969-էն 1975-ին աշխատած է Պատկերասփիւռի եւ ձայնասփիւռի պետական կոմիտէին մէջ իբրեւ խմբագիր:
1975-էն 1979-ին աշխատած է «Հայաստանի աշխատաւորուհի» ամսագիրին մէջ:
1978-էն Խորհրդային Միութեան գրողներու միութեան անդամ էր:
1980-էն 1981-ին աշխատած է Սփիւռքահայութեան հետ մշակութային կապի կոմիտէին մէջ:
1982-էն 1990-ին` «Սովետական գրականութիւն» («Նորք») գրական-գեղարուեստական ամսագիրի գլխաւոր խմբագիրի տեղակալ:
1990-էն 1994-ին` «Առագաստ» շաբաթաթերթի գլխաւոր խմբագիր:
2007-էն Հայաստանի Հանրապետութեան մշակոյթի վաստակաւոր գործիչ է: