Մենք պարտաւոր  ենք մեր երեխաներին ժառանգել այն հայրենիքը, որտեղից արտագաղթելու իմաստ չլինի․ Ռոբերտ Քոչարեան

Ուզում եմ շնորհակալութիւն յայտնել այն քաղաքացիներին, որոնք վստահել են մեզ և մեզ են տուել  իրենց քուէները, մենք ունենք իսկապէս շատ որակեալ ընտրազանգուած. «Հայաստան» դաշինքի 1-ին ընդհանուր ժողովի ժամանակ ասաց ՀՀ 2-րդ նախագահ և դաշինքի ղեկավար Ռոբերտ Քոչարեանը:

«Ես հպարտ եմ, որ մենք արժանացել ենք այդ ընտրազանգուածի վստահութեանը և սա մեծարժէք է և բոլորս դա պէտք է գնահատենք, իսկ այդ ամէնը եղել է մեր թիմի շնորհիւ, չնայած բազմաթիւ ճնշումների, դուք ստանձնել էք  պատասխանատուութիւն  և այն կատարել էք» ,- նշեց նա:

Ռոբերտ Քոչարեանը նաև ընդգծեց, որ արդիւնքները անսպասելի էին դաշինքի համար և կանխատեսումները եղել են այլ, քանի որ բոլոր հարցումները նկարագրում էին այլ պատկեր:

«Հարց է առաջանում, թե ինչու կայ ակնյայտ տարբերութիւն սպասելիքի և նրա մէջ, այն, ինչ մենք տեսանք և կայ 2 տարբերակ՝մարդիկ իրենց մտածածը չեն ասում, ինչը ևս վատ է պետութեան համար, և նշանակում է, որ մթնոլորտը երկրում այնպիսին չէ, որ քաղաքացին ազատ արտայայտի իր կարծիքը, 2-րդը ընտրութիւնների ժամանակ աշխատել է կեղծիքների մի այնպիսի մեքենայ, որը բաւականին կեղծիքի ծաւալ  է ապահովել»,- ասաց Ռոբերտ Քոչարեանը:

Նա նաև նշեց, որ մօտ 200.000 ձայն կասկածի տակ է և նրանք պատրաստւում են դիմել Սահմանադրական դատարան և կը սպասենք հետագայ  զարգացումներին:

«Իշխանութիւնը  գնացել է ընտրութիւններին՝  չկատարելով ոչ մի խոստում, այդ նոյն իշխանութիւնը  պարտուել է պատերազմը, որի ընթացքում ունեցել ենք հազարաւոր զոհեր, կրկնակի զոհեր և առողջ հասարակութիւնը  այդպիսի արդիւնքներից  յետոյ  չպէտք  է քուէարկեր  իշխանութեան  վերարտադրուելու  համար»,- նշեց նա:

Նաև ընգդծեց, որ արտահերթ ընտրութիւնների  յաջորդ  իւրայատկութիւնը  կայանում էր նրանում, որ իշխանութիւնը  չէր խօսում  ապագայ  ծրագրերի մասին և անգամ խօսք  չկար ժողովրդավարության մասին, իսկ իշխող քաղաքական թիմի հանդիպումները չեն ունեցել այն էներգետիկան, որը եղել է 2018 թուականին, բազմաշատ չէին հանդիպումները:

«Ժողովրդավարութիւնը եղել է 2018 թուականի հիմնական թեմաներից մէկը , իրենց կարգախօսն  էլ եղել է ապագայի մասին, բայց ելոյթներում  ապագայի մասին ոչ մի խօսք  չկար, և սա փաստ է:

Նա նաև անդրադարձաւ  2018 թուականի  իրադարձութիւններին  և նշեց, որ այդ ժամանակ մարդիկ քուէարկում  էին մեծ յոյսով  ապագայի նկատմամբ, որ կը լինեն փոփոխութիւններ, որ երկիրը վերելք է ապրելու և շահառուները լինելու են հենց քաղաքացիները:

«Այս ընտրութիւնները ունէին  ճիշտ հակառակ պատկերը, այս ընտրութիւնների  ժամանակ չկար յոյս , հաւատ  դէպի  ապագայ  և բոլոր հարցումները ցոյց  էին տալիս, որ մենք ունենք դեպրեսիւ տրամադրութիւն» ,- նշեց նա:

Ռոբերտ Քոչարեանը նաև նշեց, որ խիստ բևեռացում է եղել տարբեր ընտրազանգուածների  մօտ, ինչն էլ հանգեցրել է նման արդիւնքի:

«Մարդկանց մօտ  ստեղծուեց  մտահոգութիւն, որ հները վերադառնում են և այդ մտահոգութիւնը  ուժեղացաւ, երբ 3 նախագահները իրենց դէմքով  մասնակցում էին ընտրութիւններին  և քարոզարշաւին»,- ասաց Ռոբերտ Քոչարեանը։:

Leave a Comment

You must be logged in to post a comment.