Մենք այստեղ ենք, որ կանխենք Փաշինեանի հակահայկական ծրագրերը
Մենք այստեղ ենք, որ կանխենք Փաշինեանի հակահայկական ծրագրերը. այս մասին յայտարարեց Նաիրի Հոխիկեանը՝ Հանրապետութեան հրապարակում տեղի ունեցած Ազատագրական շարժման հանրահաւաքին:
Յիշեցնենք, որ Ազատագրական շարժումը նախաձեռնել են մեդիափորձագէտ Նաիրի Հոխիկեանը, փաստաբան Արա Զոհրաբեանը, նախկին պատգամաւոր Սոֆյա Յովսէփեանը և Վազգէն Պետրոսեանը: Շարժմանը միացել են տարբեր հասարակական-քաղաքական գործիչներ և կազմակերպութիւններ:
Յիշեցնենք, որ Շարժման հիմնադիրներից Նաիրի Հոխիկեանը տարածել էր մեկնարկած Ազատագրական շարժման նպատակը, որը ներկայացնում ենք ստորև.
«Հայրենակիցներ, մեկնարկել է ազատագրական շարժումը, որի նպատակն է.
– կանխել սահմանագծման և սահմանազատման հակահայկական ծրագիրը, այդ թւում՝ պահանջելով հրապարակել ստորագրման ներկայացուած փաստաթղթերը,
– թոյլ չտալ միջանցք տրամադրել թշնամուն,
– պահանջել, որ Հայաստանի իշխանութիւնները լիարժէք զինեն առաջնագիծը և պաշտպանեն ՀՀ տարածքային ամբողջականութիւնը:
Մեր պայքարը հայկական պետականութեան պահպանման համար է։ Մեր երկրի անվտանգութիւնը ամէն մէկիս ձեռքում է’ Սիւնիքից մինչև Տաւուշ, Շիրակից մինչև Արցախ»։
Ելոյթն ամբողջութեամբ՝ տեսագրութեան մէջ.