Ձերբակալուած են շուրջ 3 տասնեակ դաշնակցականներ
1584
0
Երէկ և այսօր իրականացուած բողոքի ակցիաների ժամանակ ձերբակալուածների թւում են նաև բազմաթիւ դաշնակցականեր: Այս պահին ոստիկանութեան տարբեր բաժանմունքներում և մեկուսարաններում են կուսակցութեան շուրջ 3 տասնեակ անդամներ, որոնց թւում են Արցախեան առաջին, Ապրիլեան քառօրեայ և Արցախեան վերջին պատերազմի մասնակից, նաև վիրաւորուած կամաւորներ, սփիւռքահայ երիտասարդներ, ՀՅԴ Հայաստանի երիտասարդական և «Նիկոլ Աղբալեան» ուսանողական միութեան անդամներ։