Հ.Յ.Դ. Բիւրոյի յայտարարութիւնը

Խստօրէն դատապարտում ենք Հայաստանի եւ Արցախի Հանրապետութիւնների իշխանութիւնների պարտուողական, իրար հետ համակարգուած, դերերի երեւութական բաժանմամբ՝ մինչեւ վերջ զիջելու քաղաքականութիւնը, որի վերջին օրինակներից մէկն է հայկական Աղաւնոյի եւ Բերձորի յանձնումը Ադրբեջանի Հանրապետութեան։

Ժողովրդի անունով իշխանութեան եկած եւ ժողովրդի թիկունքում ազգադաւ պայմանաւորուածութիւնների գնացող իշխանութիւնները ո՛չ միայն համաձայնել են յանձնել հայկական տարածքները թշնամուն, այլ նոյնի՛սկ այդ քաղաքականութիւնը վարում են իրենց պատախանատուութիւնը բարդելով ուրիշների վրայ։ Հայաստանի Հանրապետութեան իշխանութիւնը հրաժարուելով Արցախի յատկապէս ինքնորոշման իրաւունքի եւ անվտանգութեան պաշտպանութեան պատասխանատուութիւնից՝ միաժամանակ հրահրում է հակառուս տրամադրութիւններ՝ յաւելեալ վատթարացման տանելով հայ-ռուսական յարաբերութիւնները։ Այս իշխանութիւնների անպատասխանատու կեցուածքը ո՛չ մի սահման չունի։

Ինչպէս 2020 թ.-ի պատերազմի ահաւոր հետեւանքների, այնպէս էլ մինչեւ այսօր թշնամուն հայկական բնակավայրերի յանձնման եւ Արցախը Հայաստանին կապող միջանցքի ճակատագրի անորոշութեան հարցի ամբողջ պատասխանատուութիւնը ընկնում է Հայաստանի եւ Արցախի Հանրապետութիւնների իշխանութիւնների վրայ։ Ո՛չ մէկը չի խուսափի պատասխանատուութիւնից։

Հ.Յ.Դ. ԲԻՒՐՕ
22 Օգոստոս, 2022 թ.

Leave a Comment

You must be logged in to post a comment.