ՀՅԴ Սիւնիքի «Լեռնահայաստան» Մարզային կոմիտէութեան յայտարարութիւնը Սիրելի՛ սիւնեցիներ

Վերջին օրերին ՀՀ պետական սահմանին` մասնաւորապէս Սիւնիքի մարզի հատուածում, թշնամին օգտուելով ՀՀ իշխանութիւնների յանցաւոր անգործութիւնից, դիվերսիոն անցում է կատարել և ներխուժել ՀՀ տարածք։
ՀՅԴ Լեռնահայաստան Մարզային Կոմիտէն դատապարտում է թշնամու վարքագիծը և այդ գործողութիւններին իշխանութիւնների ոչ համարժէք պատասխանները, հանրութեան զգօնութիւնը թուլացնող իրարամերժ յայտարարութիւնները` սահմանախախտ դիվերսանտներին ներկայացնելով իբրև մոլորեալներ։
ՀՅԴ Սիւնիքի մարզային կառոյցի անունից կոչ ենք անում.
– խստօրէն պահպանել ՀՀ Սահմանադրութեամբ ամրագրուած սահմանների անձեռմխելիութեան ապահովման գործառոյթները, իսկ պատախանատու մարմինների անգործութիւնը դարձնել քննութեան առարկայ։
– սահմանել հսկողութիւն սահմանի ողջ երկայքով, սահմանախախտերին տալ քրէաիրաւական գնահատական և կարգավիճակ։
– մարզային իշխանութիւններին յորդորում ենք վերադառնալ պատասխանատու գործառոյթների տիրոյթ։ Սիւնեցիների շահն ու անվտանգութիւնը որևէ կերպ չստորադասել և տուրք չտալ ապիկար իշխանութիւնների տեղեկատուական քմահաճութիւններին։ Հանրութեան տրամադրել բաւարար չափի ճշգրիտ տեղեկատուութիւն իրավիճակի վերաբերեալ` ապահովագրելով ապատեղեկատուութեան ազդեցութիւնից։
Դատապարտելի է իշխանութիւնների անպատասխանատու մօտեցումները, առաջացած խնդիրներին լուծումներ չունենալու վերաբերեալ հնչեցուած մտահոգութիւնները ներկայացնել քաղաքական դիվիդենտներ ստանալու լոյսի ներքոյ։ Սիւնիքն ու սիւնեցին անպարտելի են, սա պէտք արձանագրեն բոլորն առանց բացառութեան։
ՀՅԴ Լեռնահայաստան Մարզային Կոմիտէ

Leave a Comment

You must be logged in to post a comment.