ՀՅԴ-ն հերքում է տարածուող լուրերը և պահանջում պատասխանատուութեան ենթարկել արարքի հեղինակներին
- (0)

ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի լրատուական ծառայութիւնը պաշտօնական հերքում է տարածել, որը ներկայացնում ենք ստորև.
Պաշտօնական հերքում
ՀՅ Դաշնակցութեան դէմ ծաւալուող սև քարոզչութեան շրջանակներում տարածուել է հերթական զազրելի սուտը, առ այն, որ վերջերս ԱԱԾ-ի կողմից պետական դաւաճանութեան առերևոյթ յանցագործութեան բացայայտման շրջանակներում ձերբակալուել է իբր Դաշնակցութեան «Հայդուկ» ջոկատի ոմն հրամանատար:
Սոյնով տեղեկացնում ենք, որ Դաշնակցութիւնը չունի և չի ունեցել «Հայդուկ» ջոկատ։ Հետևաբար, այն պնդումները, թէ իբր այս ջոկատի շտաբը գտնուել է ՀՅԴ «Արամ Մանուկեան» երիտասարդական կենտրոնում, նոյնպէս սուտ է: Բացի դրանից՝ ԱԱԾ-ի հրապարակած տեսանիւթում առկայ անձինք ՀՅ Դաշնակցութեան հետ որևէ առնչութիւն չունեն, մասնաւորապէս՝ նրանցից որևէ մէկը դաշնակցական չէ և չի եղել։
Պահանջում ենք իրաւապահ մարմիններից՝ բացայայտել և պատասխանատուութեան ենթարկել քրէօրէն պատժելի այս արարքի հեղինակներին, մասնաւորապէս՝ սուտ մատնութեան հատկանիշներով անյապաղ յարուցել քրէական հետապնդում:
Անբարոյականութիւն է ուրանալ ՀՅ Դաշնակցութեան դերակատարութիւնն ու դաշնակցականների անձանազոհութիւնը ազատագրական պայքարում:
Դիմում ենք վերոնշեալ յերիւրանքը տարածած լրատուականներին՝ հրապարակել այս հերքումը։
ՀՅԴ Գերագոյն մարմնի լրատուական ծառայութիւն