ՀՅԴ «ՄԵՐՈՒԺԱՆ ՄՈՍԻԵԱՆ» ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԽՈՒՄԲԸ ՔՆՆԱՐԿԵԼ Է ՄԱՐՏՈՒՆԻՈՒՄ ՆԱԽԱՏԵՍՈՒՈՂ ԾՐԱԳՐԵՐԸ

Փետրուարի 14-ին ՀՅԴ Մարտունու «Մերուժան Մոսիեան» երիտասարդական խումբը հանդիպում է ունեցել ՀՅԴ Բիւրոյի Երիտասարդական գրասենեակի պատասխանատու ընկեր Արշակ Մեսրոպեանի, ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտէի անդամ ընկեր Սերկէյ Շահվերդեանի և ՀՅԴ ԱԵՄ-ի Կենտրոնական վարչութեան անդամ ընկեր Վահագն Խաչատրեանի հետ:
Հանդիպմանը քննարկուել են առաջիկայում Մարտունի քաղաքում իրականացուելիք ծրագրերը, երիտասարդութեան շրջանակներում հայրենիքում ապրելու գաղափարի արմատաւորման, յետպատերազմեան շրջանում երիտասարդութեան առաջ ծառացած խնդիրները և երիտասարդութեանը յուզող այլ հարցեր:
Երիտասարդական միութեան անդամներն իրենց մտահոգութիւնն են յայտնել Մարտունի Քաղաքում տեղակայուած Նժդեհի արձանի ապամոնտաժման կանխման հարցի շուրջ:
Հանդիպմանը անդրադարձ է կատարուել նաև պատանեկան և երիտասարդական շրջանակներում ազգային դաստիարակչական ծրագրերի կազմակերպմանը:

Leave a Comment

You must be logged in to post a comment.