ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի շնորհաւորական ուղերձը Մայիսի 1-ի առթիւ

Սիրելի՛ հայրենակիցներ,

Այսօր մայիսի 1-ն է` Աշխատանքի և աշխատաւորների միջազգային օրը։

Իր յամառ ու ստեղծագործ աշխատանքով, յաղթահարելով աներևակայելի մարտահրաւէրներ ու փորձութիւններ, հայը Հայրենիք ու պետականութիւն է կերտել, մեր ազգային կեանքի տարբեր ճակատներում յաղթանակներ կոփել։

Աշխատանքը եղել և մնում է մեր համազգային բարօրութեան և պետականութեան ամրապնդման հիմնարար ուժը, արժանապատիւ ու մրցունակ երկիր ունենալու գրաւականը։ Իսկ աշխատողների իրաւունքների պաշտպանութիւնն ու արժանապատիւ զբաղուածութեան ապահովումը պետութեան յանձնառութիւնն է. այդպիսին պէտք է լինի սոցիալական քաղաքականութեան իրական դրսևորումը։

Մեր հասարակութիւնն ու պետականութիւնը ծանր օրեր են ապրում։
Այնուամենայնիւ, համոզուած ենք, որ միասնական ուժերով կը կարողանանք դիմագրաւել փորձութիւնները, յաղթահարել պարտութեան ծանր հետևանքները։

Մենք վստահ ենք, որ միասին շատ շուտով կը կերտենք այն ազատ, արդար և համերաշխ հասարակութիւնը, ուր արժևորուած են
սոցիալական արդարութիւնը, տնտեսական զարգացումը, հանրային արդիւնքի արդար բաշխումը։

Սիրելի՛ հայրենակիցներ,

Շնորհաւորում ենք Աշխատանքի օրուայ՝ Մայիսի 1-ի կապակցութեամբ, մաղթում խաղաղ և ստեղծագործ աշխատանք՝ յանուն մեր հաւաքական երազանքների, յանուն մեր պետականութեան, յանուն մեր երաշխաւորուած ապագայի։

ՀՅԴ Հայաստանի ԳՄ
1-ը մայիսի, 2021 թ.

 

Leave a Comment

You must be logged in to post a comment.