ՀՀ Հանրային Խորհրդի նախկին նախագահի վերջին անճիշդ յայտարարութեան վերաբերեալ

ՀՀ Հանրային Խորհրդի նախկին ներկայացուցիչը խայտառակ սուտ է տարածում Գանատայի հայ ուսանողական միութիւնների դէմ։ Մայիսի 6-ին պարոն Սաֆարեանը յայտարարեց. «Որևէ մէկը գիտի՞, թե 44-օրեայ պատերազմի ժամանակ քանի հայրենասէր հայ երիտասարդ [Գանատայի ԱՍԱ-ից] եկել է պաշտպանելու Արցախը»։

Աւելորդ է ասել, որ պրն. Սաֆարեանի մեկնաբանութիւններն անտեղի են և գանատահայ երիտասարդներին ներկայացնում են որպէս թրքական դրօշ այրող։ Նրա մեկնաբանութիւնները արժանի չեն որեւէ պատասխանի, բայց ահա մեր Գանատայի Հայ ուսանողական միութիւնների ներդրման ամփոփ ակնարկ մը՝ ի նպաստ Հայոց պետականութեան:

– Մինչև 2020 թուականի նոյեմբերի 8-ը Հայ ուսանողական միութիւններն օգնել են գանատահայ համայնքին աւելի քան 1,000,000 ԱՄՆ դոլար հաւաքել Արցախի համար։

– 2020 թուականի հոկտեմբերին Հայ ուսանողական միութիւնները օգնեցին Գանատայի Հայ դատի յանձնախմբին (ANCC) կասեցնել թրքական Bayraktar TB-2-ի ​​գանատական արտադրութեան WESCAM տեսախցիկների վաճառքը Թուրքիոյ:

– Հայ ուսանողները գանատական խոշոր ԶԼՄ-ներում բարձրացրել են Արցախեան հակամարտութեան մասին իրազեկուածութիւնը և օգնել գանատացի ակադեմիկոսներին՝ կոնֆլիկտի մասին գրել գանատական տարբեր գիտահետազօտական կենտրոններում:

– 2021 թուականի մարտին յաջողութեամբ չեղարկել են Գանատայում Թուրքիայի դեսպանին հիւրընկալող պաշտօնական միջոցառումը Արցախի հակամարտութեան վերաբերեալ, Գանատայի ամենամեծ համալսարաններից մէկում։

– 2021 թուականի ապրիլին Հայ ուսանողական միութիւնները նպաստեցին Գանատայի և Թուրքիայի միջև զէնքի բոլոր գործարքների եւ զինամթերքի վրայ լիակատար էմբարգօ դնելու լոբբիստական ​​ջանքերին:

Ինչ վերաբերում է պատերազմի ժամանակ Սփիւռքահայերի անմիջական մասնակցութեանը Արցախի Պաշտպանութեան Բանակի կողքին, ապա աւելի տեղին կը լինէր, որ պրն. Սաֆարեանը հարցներ իր սիրելի իշխող կուսակցութեանը` «Քաղաքացիական պայմանագրին» թէ նրանցից, ովքեր ունեցել և մինչ օրս դեռ պահպանում են պարտուողական դիսկուրս, քանի՞սն են փաստացի մասնակցել վերջին 44-օրեայ պատերազմին։

Մենք՝ Գանատայի Հայ ուսանողական միութիւնները, կոչ ենք անում Հանրային Խորհրդի գրասենեակի նախկին ներկայացուցչին կեղտոտ սուտեր չտարածել Գանատայի հայ ուսանողական համայնքի դէմ և կոչ ենք անում Պ. Սաֆարեանին դադարեցնել իր շարունակական ատելութեան քարոզները և դադարեցնել իր պառակտողական եւ անհիմն յայտարարութիւնները։

#ԶարթնիրԼաո

Մոնթրէալի Համալսարանի Հայ Ուսանողական Միութիւն

Եորք Համալսարանի Հայ Ուսանողական Միութիւն

Գոնգորտիա Համալսարանի Հայ Ուսանողական Միութիւն

ՀՅԴ «Արմէն Գարօ» Ուսանողական Միութիւն

 

 

 

Leave a Comment

You must be logged in to post a comment.