Հայաստանի առաջին հանրապետութեան օդուժը
2127
0

1918 թուականին, ՀՀ անկախացումէն ետք ռուսական հրամանատարութեան կողմէ հայկական Բանակին տնօրինութեան յանձնուած էր 2-րդ, այլ տուեալներով` 3-րդ կովկասեան օդային ջոկատը, որ դարձաւ հայկական բանակի օդուժի հիմքը: Հայկական բանակի օդային ջոկատի հիմնադրումը կը նշուի 1918 Օգոստոս 15-ին: Օդային ջոկատի առաջին հրամանատարն էր Վոիպովը, որուն 1919-ի սկիզբները փոխարինեց նշանաւոր Արթիւր Վասիլի Ղուլեան–Ռիլսկին (երբեմն նաեւ՝ Գուլեան): Սկզբնապէս հայկական միակ օդային ջոկատը ունէր երեք ինքնաթիռ, երեքն ալ տարբեր մակնիշներով` «Nieuport», «Morane-Saulnier L» եւ «Voisin III» կամ «Voisin V»: