«Խամենէի ասածով չի վերջանալու «Զանգեզուրի միջանցքը» ձևաւորելու Թուրքիայի փորձը». Վարուժան Գեղամեան

«Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը, արտասահմանեան այցերի հիմնական բովանդակութիւնը՝ այն ամէնը, ինչ չի կարող ասել համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ, բայց ուզում է հնչեցնել, յայտնում է իր օդանաւում մերձիշխանական լրագրողների հետ աւանդական ասուլիսի ժամանակ: Ասուլիսը դեռ չկայ, բայց մերձիշխանական մեդիայում յայտնուած տեղեկատուութեան հիման վրայ որոշ հետևութիւններ կարող ենք անել»,- «Տարածաշրջանը և մենք» թեմայով քննարկմանը նշեց թուրքագտ Վարուժան Գեղամեանը:
Նրա խօսքով, այս պարագայում մեզ համար ամենաէականն այն է, որ Թուրքիայի համար շարունակում է գոյութիւն ունենալ 3 հիմնական ճակատ, որոնց ուղղութեամբ տարւում է գերակտիւ դիւանագիտական և ռազմական աշխատանք՝ արևելեան Միջերկրականի ճակատ, Սիրիական ճակատ և հարաւկովկասեան ճակատ: Երեքի մասով էլ եղել են քննարկումներ և հնչել են ուղերձներ:
«Եթէ վերցնենք երեկուանից հայկական դաշտում լայնօրէն տարածուող ուղերձը Սիւնիքի, բայց ըստ էութեան «Զանգեզուրի միջանցքի» անթոյլատրելիութեան վերաբերեալ, ապա ակնյայտ է, որ բանակցութիւններում դա եղել է թիրախային կէտը, բայց միանշանակ է, որ Խամենէիի ասածով չի վերջանալու «Զանգեզուրի միջանցքը» ձևաւորելու Թուրքիայի փորձը, յատկապէս, երբ Հայաստանում դրան ոչ մի դիմադրութիւն չկայ»,- արձանագրեց թուրքագէտը:
Ինչ վերաբերում է Սիրիական ճակատին, ապա, Գեղամեանի խօսքով, Թուրքիան թոյլտուութեան չի սպասելու Սիրիայի հիւսիսը «ահաբեկիչներից» մաքրելու գործում, բայց նաև չի ցանկանայ մենակ մնալ այդ գործում: Սա նշանակում է, որ Սիրիայի հարցում դեռ չկայ յստակ դիրքորոշում՝ պատրա՞ստ են մտնել Սիրիա, թէ՞ ոչ:
 
168.am

Leave a Comment

You must be logged in to post a comment.